Անցնել բովանդակությանը

Հոդված 16. Մոնիտորինգի մեխանիզմները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Մոնիտորինգի մեխանիզմները

ա) Նախարարների կոմիտեն, Եվրոպայի խորհրդի կանոնադրության 17-րդ հոդվածին համապատասխան, Կոնվենցիայի կիրառումը վերահսկելու նպատակով կնշանակի համապատասխան կոմիտե կամ կնշի արդեն գոյություն ունեցող որևէ կոմիտեի, որը կլիազորվի կանոններ սահմանել աշխատանքների վարման համար,

բ) նշանակված կոմիտեն`

- կսահմանի անհրաժեշտ ընթացակարգային կանոնները,

- կկառավարի 15-րդ հոդվածում նշված ընդհանուր տեղեկատվական համակարգը` պատկերացում կազմելով այն միջոցների մասին, որոնցով կատարվում է սույն Կոնվենցիայով ստանձնած յուրաքանչյուր պարտավորություն,

- մեկ կամ ավելի Կողմերի դիմումի հիման վրա կտրամադրի Կոնվենցիայի մեկնաբանության հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն` հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի իրավական բոլոր փաստաթղթերը,

- մեկ կամ ավել Կողմերի նախաձեռնությամբ կիրականացնի Կոնվենցիայի իրականացման որոշ ասպեկտների գնահատում,

- կխթանի սույն Կոնվենցիայի անդրսեկտորային կիրառումը` համագործակցելով այլ կոմիտեների հետ և մասնակցելով Եվրոպայի խորհրդի այլ նախաձեռնություններին,

- կզեկուցի Նախարարների կոմիտեին իր գործունեության մասին:

Կոմիտեի աշխատանքներում կարող են ներգրավվել փորձագետներ և դիտորդներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։