Հոդված 1. Կոնվենցիայի նպատակները
Հոդված 1. Կոնվենցիայի նպատակները
Սույն Կոնվենցիայի Կողմերը համաձայնում են.
ա) ընդունել, որ մշակութային ժառանգությանն առնչվող իրավունքները կազմում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանված մշակութային կյանքին մասնակցելու իրավունքի անքակտելի մաս,
բ) ընդունել մշակութային ժառանգության նկատմամբ անհատական և հավաքական պատասխանատվությունը,
գ) ընդգծել, որ մշակութային ժառանգության պահպանումը և դրա կայուն օգտագործումը նպատակաուղղված են մարդկային զարգացմանը և կյանքի որակի բարձրացմանը,
դ) ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` կիրառելու համար սույն Կոնվենցիայի այն դրույթները, որոնք վերաբերում են`
- մշակութային ժառանգության դերին խաղաղ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու գործում և կայուն զարգացման ու մշակութային բազմազանության խթանման գործընթացներում,
- հանրային, ինստիտուցիոնալ և մասնավոր ոլորտներից ներգրավված գործիչների միջև իրավասությունների համատեղ հաջող փոխներգործությանը: