Հոդված 12. Մշակութային ժառանգության հասանելիությունը և ժողովրդավարական մասնակցությունը
Հոդված 12. Մշակութային ժառանգության հասանելիությունը և ժողովրդավարական մասնակցությունը
Կողմերը պարտավորվում են.
ա/ խրախուսել յուրաքանչյուրի մասնակցությունը`
- մշակութային ժառանգության ճանաչման, ուսումնասիրման, մեկնաբանման, պաշտպանության, պահպանման և ներկայացման գործընթացներին,
- մշակութային ժառանգության ընձեռած հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ հանրային անդրադարձներին և քննարկումներին,
բ) հաշվի առնել ժառանգություն կրող յուրաքանչյուր համայնքի կողմից մշակութային ժառանգությանը վերագրված արժեքը,
գ) ճանաչել կամավորական կազմակերպությունների դերը և՛ որպես մշակութային ժառանգության քաղաքականությունների ներքո միջոցառումների գործընկերների, և՛ իբրև դրանց կառուցողական քննադատների,
դ) քայլեր ձեռնարկել ժառանգության հասանելիությունը բարելավելու համար, հատկապես` երիտասարդների և խոցելի խմբերի շրջանում, դրա կարևորության, այն պահպանելու ու պաշտպանելու անհրաժեշտության և դրանցից բխող հնարավոր օգուտների վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու նպատակով: