Հոդված 2. Սահմանումներ
Հոդված 2. Սահմանումներ
Սույն Կոնվենցիայի նպատակների համար`
ա) մշակութային ժառանգությունն անցյալից ժառանգված ռեսուրսների խումբ է, որը, սեփականության իրավունքից անկախ, մարդիկ սահմանում են իբրև իրենց մշտապես զարգացող արժեքների, համոզմունքների, գիտելիքների և ավանդույթների արտացոլում և դրանց արտահայտություն: Այն ներառում է շրջակա միջավայրի բոլոր կողմերը, որոնք ժամանակի ընթացքում մարդկանց և վայրերի փոխներգործության արդյունք են:
բ) Ժառանգությունը կրող համայնքը բաղկացած է այն մարդկանցից, որոնք արժևորում են մշակութային ժառանգության` իրենց նախընտրած առանձնահատուկ կողմերը` հանրային գործունեության շրջանակներում պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու նպատակով: