Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Մշակութային ժառանգությանն առնչվող իրավունքներն ու պատասխանատվությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Մշակութային ժառանգությանն առնչվող իրավունքներն ու պատասխանատվությունը

Կողմերն ընդունում են, որ.

ա) յուրաքանչյուր ոք` անհատապես կամ հավաքական ձևով, իրավունք ունի օգտվելու մշակութային ժառանգությունից և նպաստելու դրա հարստացմանը,

բ) յուրաքանչյուր ոք` անհատապես կամ հավաքական ձևով, պարտավոր է հարգելու այլոց մշակութային ժառանգությունը, ինչպես իր սեփականը, և, հետևաբար, Եվրոպայի համընդհանուր ժառանգությունը,

գ) մշակութային ժառանգության նկատմամբ իրավունքի իրականացումը կարող է ենթակա լինել միայն այնպիսի սահմանափակումների, որոնք ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ են հանրային շահի և այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։