Հոդված 7. Մշակութային ժառանգություն և երկխոսություն
Հոդված 7. Մշակութային ժառանգություն և երկխոսություն
Կողմերը պարտավորվում են պետական իշխանությունների և իրավասու այլ մարմինների միջոցով`
ա) խրախուսել անդրադարձը մշակութային ժառանգության ներկայացման էթիկային և մեթոդներին, ինչպես նաև հարգանքը մեկնաբանությունների բազմազանության նկատմամբ,
բ) սահմանել հաշտեցման գործընթացներ` անկողմնակալ գործելու համար այնպիսի իրադրություններում, երբ հակասող արժեքները ներդրվել են մշակութային միևնույն ժառանգության կազմում տարբեր համայնքների կողմից,
գ) զարգացնել մշակութային ժառանգության իմացությունը` որպես խաղաղ գոյակցության դյուրացման միջոց, խթանելով վստահությունը և փոխըմբռնումը` հակամարտությունների լուծման և կանխարգելման նպատակով,
դ) ներառել այս մոտեցումները ցկյանս կրթության և ուսուցման բոլոր կողմերում: