Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Արտոնագրի վավերականությունը, չեղյալ հայտարարելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Արտոնագրի վավերականությունը, չեղյալ հայտարարելը

1) [Արտոնագրի վավերականությունը, որի վրա չի ազդում որոշ ձևական պահանջներ չկատարելը] Հայտի վերաբերյալ 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ պարբերություններում և 8-րդ հոդվածի 1-4 պարբերություններում նշված մեկ կամ մի քանի ձևական պահանջներ չկատարելը չի կարող հիմք լինել արտոնագրի լրիվ կամ մասամբ չեղյալ հայտարարելու կամ անվավեր ճանաչելու համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ձևական պահանջը չկատարելը խարդախ մտադրության հետևանք է։

2) [Դիտողություններ ներկայացնելու, լրացումներ կամ ուղղումներ կատարելու հնարավորությունը մտադրված չեղյալ հայտարարելու կամ անվավեր ճանաչելու դեպքում] Արտոնագիրը չի կարող լրիվ կամ մասամբ չեղյալ հայտարարվել կամ անվավեր ճանաչվել՝ առանց հնարավորություն տալու իրավատիրոջը արտոնագիրը չեղյալ հայտարարելու կամ անվավեր ճանաչելու մտադրության կապակցությամբ դիտողություններ ներկայացնել և լրացումներ կամ ուղղումներ կատարել ողջամիտ ժամկետի ընթացքում, եթե դա թույլատրվում է կիրառելի օրենսդրությամբ։

3) [Հատուկ գործընթացների վերաբերյալ պարտավորությունների բացակայություն] 1-ին և 2-րդ պարբերությունները չեն առաջացնում արտոնագրային իրավունքների կատարման համար դատական այնպիսի գործընթացներ ձեռնարկելու պարտավորություն, որոնք տարբերվում են օրենքի հարկադիր կատարման ընդհանուր գործընթացներից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։