Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Հայտեր և արտոնագրեր, որոնց նկատմամբ կիրառվում է Պայմանագիրը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Հայտեր և արտոնագրեր, որոնց նկատմամբ կիրառվում է Պայմանագիրը

1) [Հայտեր] ա) Սույն Պայմանագրի և Կանոնակարգի դրույթները կիրառվում են գյուտերի համար ազգային և տարածաշրջանային հայտերի և հավելյալ արտոնագրերի հայտերի նկատմամբ, որոնք ներկայացվում են Պայմանավորվող կողմի գերատեսչություն կամ գերատեսչության համար, և որոնք`

i) հայտերի տեսակներ են, որոնք թույլատրվում է ներկայացնել` որպես միջազգային հայտեր՝ Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրին համապատասխան,

ii) i ենթակետում նշված հայտերի տեսակների առանձնացված հայտեր են` գյուտերի համար արտոնագրերի կամ հավելյալ արտոնագրերի համար, ինչպես նշված է Փարիզյան կոնվենցիայի 4.Է հոդվածի 1-ին կամ 2-րդ կետում։

բ) Հաշվի առնելով Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի դրույթները՝ սույն Պայմանագրի և Կանոնակարգի դրույթները կիրառվում են գյուտերի համար արտոնագրերի և հավելյալ արտոնագրերի միջազգային հայտերի նկատմամբ` Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի համաձայն՝

i) Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի 22-րդ և 39-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Պայմանավորվող կողմի գերատեսչությունում կիրառելի ժամկետային սահմանափակումների նկատմամբ,

ii) այդ Պայմանագրի 23-րդ կամ 40-րդ հոդվածների համաձայն մեկնարկած միջազգային հայտի մշակման կամ քննարկման ամսաթվով կամ դրանից հետո սկսված ցանկացած գործընթացի նկատմամբ:

2) [Արտոնագրեր] Սույն Պայմանագրի և Կանոնակարգի դրույթները կիրառվում են գյուտերի համար ազգային ու տարածաշրջանային հայտերի և հավելյալ արտոնագրերի համար ազգային ու տարածաշրջանային հայտերի նկատմամբ, որոնք տրվել են որևէ Պայմանավորվող կողմի համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։