Հոդված 20. Պայմանագրի կողմ դառնալը
Հոդված 20. Պայմանագրի կողմ դառնալը
1) [Պետությունները] Ցանկացած պետություն, որը Փարիզյան կոնվենցիայի կողմ է, կամ որը հանդիսանում է Կազմակերպության անդամ, և որի նկատմամբ արտոնագրեր կարող են տրվել կա՛մ այդ պետության գերատեսչության միջոցով, կա՛մ այլ պետության գերատեսչության կամ միջկառավարական կազմակերպության միջոցով, կարող է դառնալ սույն Պայմանագրի կողմ։
2) [Միջկառավարական կազմակերպություններ] Ցանկացած միջկառավարական կազմակերպություն կարող է դառնալ սույն Պայմանագրի կողմ, եթե այդ միջկառավարական կազմակերպության առնվազն մեկ անդամ պետություն Փարիզյան կոնվենցիայի կամ Կազմակերպության անդամ է, իսկ միջկառավարական կազմակերպությունը հայտարարում է, որ, իր ներքին ընթացակարգերին համապատասխան, պատշաճ կերպով լիազորված է դառնալու սույն Պայմանագրի կողմ և հայտարարում է, որ՝
i) ինքն իրավասու է արտոնագրեր տալու, որոնք գործում են իր անդամ պետությունների նկատմամբ կամ
ii) սույն Պայմանագրով կարգավորվող հարցերի վերաբերյալ ունի իրավասություն և իր սեփական օրենսդրությունը, որն իրավապարտադիր է իր անդամ պետությունների համար, և ունի կամ լիազորել է տարածաշրջանային գերատեսչությանը՝ արտոնագրեր տալ, որոնք, այդ օրենսդրության համաձայն, վավեր են իր տարածքում։
3-րդ պարբերության համաձայն` ցանկացած այդպիսի հայտարարություն կատարվում է վավերացման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու ժամանակ:
3) [Տարածաշրջանային արտոնագրային կազմակերպություններ] Եվրոպական արտոնագրային կազմակերպությունը, Եվրասիական արտոնագրային կազմակերպությունը և Արդյունաբերական սեփականության աֆրիկյան տարածաշրջանային կազմակերպությունը, 2-րդ պարբերության i կամ ii ենթակետով նախատեսված հայտարարությունը սույն Պայմանագիրն ընդունման Դիվանագիտական համաժողովում կատարելով հայտարարություն, կարող են դառնալ սույն Պայմանագրի կողմ` որպես միջկառավարական կազմակերպություն, եթե վավերացման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս հայտարարում են, որ, իրենց ներքին ընթացակարգերի համաձայն, պատշաճ կերպով լիազորված են դառնալու սույն Պայմանագրի կողմ։
4) [Վավերացումը կամ միանալը] Ցանկացած պետություն կամ միջկառավարական կազմակերպություն, որը բավարարում է 1-ին, 2-րդ կամ 3-րդ պարբերությունների պայմանները, կարող է ի պահ հանձնել`
i) վավերացման մասին փաստաթուղթը, եթե նա ստորագրել է սույն Պայմանագիրը, կամ
ii) միանալու մասին փաստաթուղթը, եթե չի ստորագրել սույն Պայմանագիրը։