Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Առաջնության պահանջի ուղղում կամ լրացում, առաջնության իրավունքի վերականգնումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Առաջնության պահանջի ուղղում կամ լրացում, առաջնության իրավունքի վերականգնումը

1) [Առաջնության պահանջի ուղղում կամ լրացում] Եթե այլ բան նախատեսված չէ Կանոնակարգով, Պայմանավորվող կողմը պետք է հայտի վերաբերյալ առաջնության պահանջի ուղղումներ կամ լրացում կատարելու հնարավորություն ապահովի (հաջորդող հայտ), եթե.

i) այդ մասին միջնորդություն է ներկայացվել գերատեսչություն` Կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան,

ii) միջնորդությունը ներկայացվել է Կանոնակարգով սահմանված ժամկետի ընթացքում, և

iii) հաջորդող հայտի ներկայացման ամսաթիվն ավելի ուշ չէ առաջնության ժամկետի լրանալու ամսաթվից` հաշվելով ամենավաղ ներկայացված հայտի ամսաթվից, որի հիման վրա խնդրարկվում է առաջնությունը։

2) [Հաջորդող հայտն ուշացումով ներկայացնելը] Հաշվի առնելով 15-րդ հոդվածը` Պայմանավորվող կողմը նախատեսում է, որ եթե հայտը (հաջորդող հայտը), որով խնդրարկվում կամ կարող է խնդրարկվել ավելի վաղ ներկայացված հայտի առաջնությունը, ունի ներկայացման ամսաթիվ, որն ավելի ուշ է, քան առաջնության ժամկետը լրանալու ամսաթիվը, բայց Կանոնակարգով սահմանված ժամկետի սահմաններում է, գերատեսչությունը վերականգնում է առաջնության իրավունքը, եթե.

i) այդ մասին միջնորդություն է ներկայացվել գերատեսչություն` Կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան,

ii) միջնորդությունը ներկայացվել է Կանոնակարգով սահմանված ժամկետի ընթացքում,

iii) միջնորդության մեջ նշված են առաջնության ժամկետը չպահպանելու պատճառները, և

iv) գերատեսչությունը գտնում է, որ հաջորդող հայտը առաջնության ժամկետի ընթացքում չներկայացնելը տեղի է ունեցել՝ չնայած այն փաստին, որ տվյալ հանգամանքներում ձեռնարկվել են պատշաճ միջոցներ, կամ, Պայմանավորվող կողմի ընտրությամբ, որ այդպիսի ուշացումը կանխամտածված չի եղել:

3) [Ավելի վաղ ներկայացված հայտի պատճենը չներկայացնելը] Պայմանավորվող կողմը պետք է ապահովի, որ եթե ավելի վաղ ներկայացված հայտի պատճենը, որը պահանջվում է 6-րդ հոդվածի 5-րդ պարբերության համաձայն, չի ներկայացվել գերատեսչություն Կանոնակարգով նախատեսված ժամկետում` 6-րդ հոդվածի համաձայն, գերատեսչությունը վերականգնում է առաջնության իրավունքը, եթե.

i) այդ մասին միջնորդություն է ներկայացվել գերատեսչություն` Կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան,

ii) միջնորդությունը ներկայացվել է ավելի վաղ ներկայացված հայտի պատճենի ներկայացման համար Կանոնակարգով սահմանված ժամկետի ընթացքում` 6-րդ հոդվածի 5-րդ պարբերության համաձայն,

iii) գերատեսչությունը գտնում է, որ պատճենը ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացված է գերատեսչություն, ուր ավելի վաղ ներկայացվել է հայտը, Կանոնակարգով սահմանված ժամկետի ընթացքում, և

iv) ավելի վաղ ներկայացված հայտի պատճենը ներկայացվել է գերատեսչություն` Կանոնակարգով սահմանված ժամկետի ընթացքում։

4) [Տուրքեր] Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, 1-3-րդ պարբերությունների համաձայն, միջնորդության առնչությամբ տուրքերի վճարում։

5) [Փաստեր] Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ գերատեսչության կողմից սահմանված ժամկետի ընթացքում գերատեսչություն ներկայացվեն 2-րդ պարբերության iii ենթակետում նշված պատճառները հիմնավորող ցանկացած հայտարարություն կամ այլ փաստ։

6) [Դիտողություններ ներկայացնելու հնարավորությունը մերժման մտադրության դեպքում] 1-3-րդ պարբերություններով սահմանված միջնորդությունը չի կարող լրիվ կամ մասնակի մերժվել` առանց միջնորդող կողմին ողջամիտ ժամկետի ընթացքում նախատեսվող մերժման կապակցությամբ դիտողություններ ներկայացնելու հնարավորություն տալու։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։