Հոդված 23. Վերապահումներ
Հոդված 23. Վերապահումներ
1) [Վերապահում] Ցանկացած պետություն կամ միջկառավարական կազմակերպություն վերապահման միջոցով կարող է հայտարարել, որ 6-րդ հոդվածի 1-ին պարբերության դրույթները չեն կիրառվում միասնական գյուտերին առնչվող պահանջի նկատմամբ, որը կիրառվում է միջազգային հայտի նկատմամբ` Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի համաձայն,
2) [Վերապահում կատարելու եղանակները] 1-ին պարբերության համաձայն՝ ցանկացած վերապահում կատարվում է հայտարարությամբ, որը կցվում է վերապահում կատարող պետության կամ միջկառավարական կազմակերպության` սույն Պայմանագրի վավերացման կամ միանալու մասին փաստաթղթին։
3) [Հետ վերցնելը] 1-ին պարբերության համաձայն՝ ցանկացած վերապահում կարող է ցանկացած ժամանակ հետ վերցվել։
4) [Այլ վերապահումների արգելանք] Բացառությամբ 1-ին պարբերությամբ նախատեսված դեպքերի` չի թույլատրվում սույն Պայմանագրի նկատմամբ ոչ մի այլ վերապահում։