Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Ժամկետային սահմանափակումների մեղմացում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Ժամկետային սահմանափակումների մեղմացում

1) [Ժամկետների երկարաձգում] Պայմանավորվող կողմը կարող է նախատեսել Կանոնակարգով նախատեսված ժամկետով գերատեսչության կողմից սահմանված ժամկետի երկարաձգում՝ գերատեսչությունում հայտերի կամ արտոնագրերի վերաբերյալ որևէ գործընթացի գործողությունների իրականացման համար, եթե այդ մասին, Կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան, միջնորդություն է ներկայացվել գերատեսչություն, և այդ միջնորդությունը Պայմանավորվող կողմի ընտրությամբ ներկայացվել է`

i) մինչև սահմանված ժամկետի լրանալը կամ

ii) սահմանված ժամկետը լրանալուց հետո, սակայն Կանոնակարգով նախատեսված ժամկետի ընթացքում։

2) [Հայտերի մշակման շարունակում] Եթե հայտատուն կամ իրավատերը չեն պահպանել Պայմանավորվող կողմի գերատեսչության՝ գերատեսչությունում հայտերի կամ արտոնագրերի վերաբերյալ որևէ գործընթացի գործողությունների իրականացման համար սահմանած ժամկետը, և եթե այդ Պայմանավորվող կողմը չի նախատեսում ժամկետի երկարաձգում` 1-ին պարբերության ii ենթակետի համաձայն, ապա Պայմանավորվող կողմը պետք է նախատեսի հայտերի կամ արտոնագրերի շարունակական մշակումը և, եթե անհրաժեշտ է, այդ հայտերի կամ արտոնագրերի վերաբերյալ հայտատուի կամ իրավատիրոջ իրավունքների վերականգնում, եթե`

i) այդ մասին միջնորդություն է ներկայացվել գերատեսչություն` Կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան,

ii) միջնորդությունը ներկայացվել է, և բոլոր այն պահանջները, որոնց վերաբերյալ կիրառվում է ժամկետ համապատասխան գործողություններ կատարելու համար, կատարվել են Կանոնակարգով նախատեսված ժամկետի ընթացքում։

3) [Բացառություններ] Պայմանավորվող ոչ մի կողմից չի պահանջվում նախատեսել 1-ին կամ 2-րդ պարբերություններում նշված մեղմացումը Կանոնակարգով սահմանված բացառությունների նկատմամբ։

4) [Տուրքեր] Պայմանավորվող կողմը կարող է պահանջել 1-ին կամ 2-րդ պարբերության համաձայն ներկայացվող միջնորդության առնչությամբ տուրքերի վճարում։

5) [Այլ պահանջների արգելանք] Պայմանավորվող ոչ մի կողմ չի կարող պահանջել, որ կատարվեն 1-ին կամ 2-րդ պարբերությամբ նախատեսված մեղմացումների վերաբերյալ 1-4-րդ պարբերություններով նախատեսված պահանջներից բացի այլ պահանջներ, եթե այլ բան նախատեսված չէ սույն Պայմանագրով կամ Կանոնակարգով։

6) [Դիտողություններ ներկայացնելու հնարավորությունը մերժման մտադրության դեպքում] 1-ին կամ 2-րդ պարբերությամբ ներկայացվող միջնորդությունը չի կարող մերժվել` առանց հայտատուին կամ իրավատիրոջը ողջամիտ ժամկետի ընթացքում մերժման մտադրության մասին դիտողություններ ներկայացնելու հնարավորություն տալու։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։