Հոդված 21. Ուժի մեջ մտնելը, վավերացման և միանալու ուժի մեջ մտնելու ամսաթվերը
Հոդված 21. Ուժի մեջ մտնելը, վավերացման և միանալու ուժի մեջ մտնելու ամսաթվերը
1) [Սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելը] Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում տասը պետության կողմից Գլխավոր տնօրենին վավերացման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերն ի պահ հանձնելուց երեք ամիս անց։
2) [Վավերացման կամ միանալու ուժի մեջ մտնելու ամսաթվերը] Սույն Պայմանագիրն իրավապարտադիր է.
i) 1-ին պարբերության մեջ նշված տասը պետության համար՝ սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից,
ii) ցանկացած այլ պետության համար՝ այն ամսաթվից հետո երեք ամիս անց, որով այդ պետությունը Գլխավոր տնօրենին ի պահ է հանձնում վավերացման կամ միանալու մասին իր փաստաթուղթը, կամ այդ փաստաթղթում նշված ավելի ուշ ցանկացած ամսաթվից սկսած, բայց ոչ ուշ, քան այդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց վեց ամիս անց,
iii) Եվրոպական արտոնագրային կազմակերպության, Եվրասիական արտոնագրային կազմակերպության և Արդյունաբերական սեփականության աֆրիկյան տարածաշրջանային կազմակերպության համար՝ յուրաքանչյուրի՝ վավերացման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց երեք ամիս հետո կամ այդ փաստաթղթում նշված ավելի ուշ ցանկացած ամսաթվից սկսած, բայց ոչ ուշ, քան այդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց վեց ամիս անց, եթե այդ փաստաթուղթն ի պահ է հանձնվել սույն Պայմանագիրը 1-ին պարբերության համաձայն ուժի մեջ մտնելուց հետո, կամ երեք ամիս հետո սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո, եթե այդ փաստաթուղթն ի պահ է հանձնվել նախքան սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելը,
iv) ցանկացած այլ միջկառավարական կազմակերպության համար, որն իրավունք ունի դառնալու սույն Պայմանագրի կողմ, վավերացման կամ միացման մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելուց երեք ամիս հետո կամ այդ փաստաթղթում նշված ավելի ուշ ցանկացած թվականից սկսած, բայց ոչ ուշ, քան այդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց վեց ամիս անց: