Հոդված 19. Վերանայումներ
Հոդված 19. Վերանայումներ
1) [Պայմանագրի վերանայումը] 2-րդ պարբերության համաձայն` սույն Պայմանագիրը կարող է վերանայվել Պայմանավորվող կողմերի կոնֆերանսի կողմից։ Վերանայման ցանկացած կոնֆերանս գումարելու մասին որոշումն ընդունվում է Ասամբլեայի կողմից։
2) [Պայմանագրի որոշ դրույթների վերանայումը կամ ուղղումը] 17-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ պարբերություններում ուղղումներ կարող են կատարվել կա՛մ վերանայման կոնֆերանսի կողմից, կա՛մ Ասամբլեայի կողմից` 3-րդ պարբերության դրույթներին համապատասխան։
3) [Ասամբլեայի կողմից Պայմանագրի որոշ դրույթների ուղղումը] ա) 17-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ պարբերություններում Ասամբլեայի կողմից ուղղումներ կատարելու մասին առաջարկություններ կարող է ձեռնարկել Պայմանավորվող ցանկացած կողմ կամ Գլխավոր տնօրենը։ Այդպիսի առաջարկությունները Գլխավոր տնօրենն ուղարկում է Պայմանավորվող կողմերին Ասամբլեայի կողմից դրանք քննարկվելուց առնվազն վեց ամիս առաջ։
բ) «ա» ենթակետով նախատեսված դրույթների ցանկացած ուղղում ընդունելու համար պահանջվում է ձայների երեք քառորդ մեծամասնություն։
գ) «ա» ենթակետով նախատեսված դրույթների ցանկացած ուղղում ուժի մեջ է մտնում երեք ամիս անց այն բանից հետո, երբ այդ ուղղումն ընդունելու մասին յուրաքանչյուր Պայմանավորվող կողմից, իր համապատասխան սահմանադրական գործընթացների համաձայն, ուղղումներն ընդունվելու մասին գրավոր ծանուցումներ են ստացվում Գլխավոր տնօրենի կողմից, ուղղումն ընդունելու պահին Ասամբլեայի անդամ հանդիսացող Պայմանավորվող կողմերի երեք քառորդից։ Այս կերպ ընդունված ցանկացած ուղղում նշված դրույթներում իրավապարտադիր է բոլոր Պայմանավորվող կողմերի համար ուղղումներն ուժի մեջ մտնելու պահից սկսած, ինչպես նաև այն պետությունների և միջկառավարական կազմակերպությունների համար, որոնք Պայմանավորվող կողմեր կդառնան ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո։