Անցնել բովանդակությանը

Հոդված 25. Պայմանագրի լեզուները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25. Պայմանագրի լեզուները

1) [Բնօրինակ տեքստեր] Սույն Պայմանագիրը ստորագրվում է մեկ օրինակով, անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերը ամբողջովին հավասարազոր են։

2) [Պաշտոնական տեքստեր] Պաշտոնական տեքստը 1-ին պարբերության մեջ նշված լեզուներից այլ որևէ լեզվով հաստատվում է շահագրգիռ կողմերի հետ Գլխավոր տնօրենի խորհրդակցելուց հետո։ Սույն կետի նպատակների համար` շահագրգիռ կողմ նշանակում է՝ ցանկացած պետություն, որը հանդիսանում է Պայմանագրի կողմ կամ կարող է դառնալ Պայմանագրի կողմ՝ 20-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն, որի պաշտոնական լեզուն կամ պաշտոնական լեզուներից մեկն ընդգրկված է, և՝ Եվրոպական արտոնագրային կազմակերպությունը, Եվրասիական արտոնագրային կազմակերպությունը և Արդյունաբերական սեփականության աֆրիկյան տարածաշրջանային կազմակերպությունը, ինչպես նաև ցանկացած այլ միջկառավարական կազմակերպություն, որը հանդիսանում է սույն Պայմանագրի կողմ կամ կարող է դառնալ Պայմանագրի կողմ, եթե նրա պաշտոնական լեզուներից մեկն ընդգրկված լեզուներից է:

3) [Բնօրինակ տեքստերի գերակայությունը] Սույն Պայմանագրի պաշտոնական և բնօրինակ տեքստերի մեկնաբանության տարակարծության դեպքում` գերակայում են բնօրինակ տեքստերը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։