Անցնել բովանդակությանը

Հոդված 17. Ասամբլեան

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Ասամբլեան

1) [Կազմը] ա) Պայմանավորվող կողմերը պետք է ունենան Ասամբլեա։

բ) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ Ասամբլեայում ներկայացված է մեկ պատվիրակով, որը կարող է ունենալ տեղակալներ, խորհրդական և փորձագետներ։ Յուրաքանչյուր պատվիրակ կարող է ներկայացնել միայն մեկ Պայմանավորվող կողմի։

2) [Գործառույթները] Ասամբլեան՝

i) զբաղվում է սույն Պայմանագրի պահպանմանը, զարգացմանն ու կիրառմանը վերաբերող հարցերով,

ii) մշակում է միջազգային տիպային ձևանմուշներ և Միջազգային բյուրոյի աջակցությամբ՝ 14-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» ենթակետով նախատեսված հայտի ձևանմուշ,

iii) Կանոնակարգում կատարում է լրացումներ,

iv) սահմանում է ii ենթակետով նախատեսված յուրաքանչյուր միջազգային տիպային ձևանմուշի և հայտի ձևանմուշի ու iii ենթակետով նախատեսված յուրաքանչյուր լրացման կիրառման ամսաթիվը որոշելու պայմանները,

v) 16-րդ հոդվածի 1-ին պարբերությանը համապատասխան` որոշում է՝ կիրառելի է արդյոք Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի ցանկացած վերանայում, լրացում կամ փոփոխություն սույն Պայմանագրի և Կանոնակարգի նպատակների համար,

vi) կատարում է սույն Պայմանագրից բխող այլ գործառույթներ։

3) [Քվորում] ա) Ասամբլեայի անդամների կեսը, որոնք պետություն են, կազմում են քվորումը։

բ) Չնայած «ա» ենթակետի դրույթներին` եթե որևէ նստաշրջանին ներկայացած Ասամբլեայի անդամների թիվը, որոնք պետություն են, կազմում է կեսից քիչ, բայց հավասար է կամ ավելի է Ասամբլեայի այն անդամների թվի մեկ երրորդից, որոնք պետություն են, Ասամբլեան կարող է որոշում ընդունել, սակայն Ասամբլեայի բոլոր որոշումները, բացառությամբ իր սեփական ընթացակարգին վերաբերող որոշումների, ուժի մեջ են մտնում միայն ներքոնշյալ պայմանները կատարելու դեպքում։ Միջազգային բյուրոն նշված որոշումները հաղորդում է Ասամբլեայի անդամներին, որոնք պետություններ են և ներկայացված չեն եղել, և առաջարկում է որոշումը հաղորդելու ամսաթվից հետո՝ եռամսյա ժամկետում, գրավոր հայտնել իրենց քվեարկության արդյունքը կամ ձեռնպահ լինելը: Եթե այդ ժամկետի ավարտին այդ եղանակով քվեարկած կամ ձեռնպահ եղած անդամների քանակը հասնում է անդամների այն քանակին, որը չէր բավականացնում տվյալ նստաշրջանում քվորում ունենալու համար, այդ որոշումներն ուժի մեջ են մտնում` պայմանով, որ միաժամանակ պահպանվում է անհրաժեշտ մեծամասնությունը։

4) [Ասամբլեայում որոշումներ կայացնելը] ա) Ասամբլեան ձգտում է իր որոշումներն ընդունել ընդհանուր համաձայնությամբ:

բ) Եթե որոշումները հնարավոր չէ ընդունել ընդհանուր համաձայնությամբ, քննարկվող հարցի վերաբերյալ որոշումն ընդունվում է քվեարկությամբ։ Այդ դեպքում՝

i) յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որը հանդիսանում է պետություն, ունի մեկ ձայն և քվեարկում է միայն իր անունից, և

ii) ցանկացած Պայմանավորվող կողմ, որը հանդիսանում է միջկառավարական կազմակերպություն, կարող է մասնակցել քվեարկությանը իր մասնակից պետության փոխարեն, ընդ որում՝ ձայների թիվը պետք է հավասար լինի սույն Պայմանագրի կողմ հանդիսացող իր անդամ պետությունների թվին։ Այդպիսի ոչ մի միջկառավարական կազմակերպություն չպետք է մասնակցի քվեարկությանը, եթե իր անդամ պետություններից ցանկացածն օգտվում է քվեարկելու իր իրավունքից և՝ հակառակը։ Ի հավելումն` այդպիսի ոչ մի միջկառավարական կազմակերպություն չպետք է մասնակցի քվեարկությանը, եթե սույն Պայմանագրի կողմ հանդիսացող իր ցանկացած անդամ պետություն հանդիսանում է մեկ այլ նման միջկառավարական կազմակերպության անդամ պետություն, և վերջինս մասնակցում է քվեարկությանը։

5) [Մեծամասնություն] ա) Հաշվի առնելով 14-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ պարբերությունները, 16-րդ հոդվածի 1-ին պարբերությունը, ինչպես նաև 19-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը, Ասամբլեայի որոշումների համար պահանջվում է ներկայացված ձայների երկու երրորդը։

բ) Որոշելու համար, թե արդյոք ձեռք է բերվել անհրաժեշտ մեծամասնությունը, հաշվի են առնվում միայն քվեարկության ժամանակ տրված ձայները։ Ձեռնպահ ձայները քվե չեն համարվում:

6) [Նստաշրջաններ] Ասամբլեան գումարում է հերթական նստաշրջանը երկու տարին մեկ անգամ` Գլխավոր տնօրենի հրավերով։

7) [Ընթացակարգի կանոններ] Ասամբլեան ընդունում է ընթացակարգի իր կանոնները, այդ թվում՝ նաև արտակարգ նստաշրջան հրավիրելու կանոնները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։