Հոդված 1. Համառոտագրված արտահայտություններ
Հոդված 1. Համառոտագրված արտահայտություններ
Սույն Պայմանագրի նպատակների համար, եթե հստակ կերպով այլ բան նշված չէ.
i) «գերատեսչություն» նշանակում է` Պայմանավորվող կողմի մարմին, որը լիազորված է արտոնագրեր տալու կամ զբաղվելու սույն Պայմանագրով կարգավորվող այլ հարցերով,
ii) «հայտ» նշանակում է` արտոնագիր ստանալու համար հայտ, ինչպես նշված է
3-րդ հոդվածում,
iii) «արտոնագիր» նշանակում է՝ արտոնագիր, ինչպես նշված է 3-րդ հոդվածում,
iv) հղումները «անձին» պետք է մեկնաբանվեն իբրև հղումներ` ներառելով, մասնավորապես, ֆիզիկական անձին և իրավաբանական անձին,
v) «տեղեկատվություն» նշանակում է՝ հայտին կամ արտոնագրին առնչվող ցանկացած դիմում կամ հարցում, հայտարարություն, փաստաթուղթ, նամակագրություն կամ այլ տեղեկություններ` սույն Պայմանագրով կամ դրանից դուրս որևէ գործընթացի հետ կապված, որոնք ներկայացվում են գերատեսչություն,
vi) «գերատեսչության փաստաթղթեր» նշանակում է՝ գերատեսչության կողմից պահվող այն տեղեկությունների հավաքածուն, որոնք վերաբերում են ներկայացված հայտերին կամ տվյալ Պայմանավորվող կողմի համար գործող, տվյալ գերատեսչության կամ այլ մարմնի կողմից տրված արտոնագրերին` ներառելով դրանք՝ անկախ այն միջոցներից, որոնցով տվյալ տեղեկությունները պահվում են,
vii) «արձանագրում» նշանակում է՝ գերատեսչության փաստաթղթերում տեղեկությունների մուտքագրման ցանկացած գործողություն,
viii) «հայտատու» նշանակում է՝ անձ, որին, կիրառելի օրենսդրությանը համապատասխան, գերատեսչության փաստաթղթերը նշում են որպես արտոնագրի համար դիմող անձի, կամ որպես այլ անձ, որը հայտ է ներկայացնում կամ վարում է հայտի վերաբերյալ գործերը,
ix) «իրավատեր» նշանակում է՝ անձ, որը գերատեսչության փաստաթղթերում նշված է որպես արտոնագրատեր,
x) «ներկայացուցիչ» նշանակում է՝ ներկայացուցիչ՝ ըստ կիրառելի օրենսդրության,
xi) «ստորագրություն» նշանակում է՝ ինքնության ճանաչման ցանկացած միջոց,
xii) «գերատեսչության կողմից ընդունված լեզու» նշանակում է՝ գերատեսչության կողմից ընդունված ցանկացած լեզու` գերատեսչությունում համապատասխան գործընթացների համար,
xiii) «թարգմանություն» նշանակում է՝ թարգմանություն մեկ այլ լեզվով կամ, համապատասխան դեպքերում, տառադարձություն՝ օգտագործելով գերատեսչության կողմից ընդունված այբուբենի կամ խորհրդանիշների ամբողջությունը,
xiv) «գործընթաց գերատեսչությունում» նշանակում է՝ հայտի կամ արտոնագրի վերաբերյալ ցանկացած գործընթաց գերատեսչության վարույթում,
xv) բացառությամբ այն դեպքերի, երբ համատեքստն այլ բան է մատնանշում, եզակի թվով բառերը ներառում են նաև հոգնակի թիվը և՝ հակառակը, իսկ արական սեռի անձնական դերանունները ներառում են իգական սեռը,
xvi) «Փարիզյան կոնվենցիա» նշանակում է՝ Արդյունաբերական սեփականության պահպանության փարիզյան կոնվենցիա` վերանայումներով և ուղղումներով, որն ստորագրվել է 1883 թվականի մարտի 20-ին,
xvii) «Արտոնագրային համագործակցության մասին պայմանագիր» նշանակում է՝ Արտոնագրային համագործակցության մասին պայմանագիր` վերանայումներով, ուղղումներով և փոփոխություններով, որն ստորագրվել է 1970 թվականի հունիսի 19-ին, այդ Պայմանագրով նախատեսված Կանոնակարգի և վարչական հրահանգների հետ միասին,
xviii) «Պայմանավորվող կողմ» նշանակում է՝ ցանկացած պետություն կամ միջկառավարական կազմակերպություն, որը սույն Պայմանագրի կողմ է,
xix) «կիրառելի օրենսդրություն» - եթե Պայմանավորվող կողմը պետություն է, նշանակում է` տվյալ պետության օրենսդրություն, իսկ եթե Պայմանավորվող կողմը միջկառավարական կազմակերպություն է, այն իրավական փաստաթղթերը, որոնց հիման վրա գործում է տվյալ միջկառավարական կազմակերպությունը,
xx) «վավերացման փաստաթուղթը» պետք է մեկնաբանվի որպես ընդունման կամ հավանության մասին փաստաթղթերն ընդգրկող փաստաթուղթ,
xxi) «Կազմակերպություն» նշանակում է՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն,
xxii) «Միջազգային բյուրո» նշանակում է՝ Կազմակերպության Միջազգային բյուրո,
xiii) «Գլխավոր տնօրեն» նշանակում է՝ Կազմակերպության գլխավոր տնօրեն: