Հոդված 15. Փարիզյան կոնվենցիայի հետ կապը
Հոդված 15. Փարիզյան կոնվենցիայի հետ կապը
1) [Փարիզյան կոնվենցիան պահպանելու պարտավորություն] Պայմանավորվող յուրաքանչյուր կողմ պահպանում է Արտոնագրերի վերաբերյալ Փարիզյան կոնվենցիայի դրույթները։
2) [Փարիզյան կոնվենցիայով ստանձնած պարտավորություններ և իրավունքներ] ա) Սույն Պայմանագրում ոչինչ չի վերացնում այն պարտավորությունները, որոնք Պայմանավորվող կողմերն ունեն միմյանց հանդեպ՝ Փարիզյան կոնվենցիային համապատասխան։
բ) Սույն Պայմանագրում ոչինչ չի վերացնում այն իրավունքները, որոնցից օգտվում են հայտատուներն ու իրավատերերը` Փարիզյան կոնվենցիային համապատասխան։