Հոդված 16. Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրում վերանայումների, ուղղումների և փոփոխությունների ազդեցությունը
Հոդված 16. Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրում վերանայումների, ուղղումների և փոփոխությունների ազդեցությունը
1) [Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրում վերանայումների, լրացումների և փոփոխությունների կիրառելիությունը] 2-րդ պարբերության համաձայն` Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրում 2000 թվականի հունիսի 2-ից հետո արված ցանկացած վերանայում, ուղղում կամ փոփոխություն, որը համապատասխանում է սույն Պայմանագրի դրույթներին, պետք է կիրառվի սույն Պայմանագրի և Կանոնակարգի նպատակների համար, եթե Ասամբլեան յուրաքանչյուր առանձին դեպքում ընդունում է այդպիսի որոշում ներկայացված ձայների երեք քառորդով:
2) [Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի անցումային դրույթները չկիրառելը] Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի ցանկացած դրույթ, որի ուժով այդ Պայմանագրի վերանայված, ուղղված կամ փոփոխված որևէ դրույթ չի կիրառվում այդ Պայմանագրի մասնակից պետության կամ այդ պետության կամ նրա անունից գործող գերատեսչության նկատմամբ, քանի որ այդ դրույթը անհամատեղելի է տվյալ պետության կամ գերատեսչության կողմից կիրառվող օրենսդրության հետ, չպետք է կիրառվի սույն Պայմանագրի և Կանոնակարգի նպատակների համար։