Անցնել բովանդակությանը

Հոդված 18. Միջազգային բյուրո

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Միջազգային բյուրո

1) [Վարչական գործառույթներ] ա) Միջազգային բյուրոն իրականացնում է սույն Պայմանագրին վերաբերող վարչական գործառույթները։

բ) Մասնավորապես Միջազգային բյուրոն նախապատրաստում է նիստերը և ապահովում Ասամբլեայի Քարտուղարությունը և փորձագետների այնպիսի կոմիտեների ու աշխատանքային խմբերի գործառույթները, որոնք կարող են ստեղծվել Ասամբլեայի կողմից։

2) [Ասամբլեայի նստաշրջանից բացի՝ այլ նիստեր] Գլխավոր տնօրենը հրավիրում է Ասամբլեայի ստեղծած ցանկացած կոմիտեի ու աշխատանքային խմբերի նիստեր։

3) [Միջազգային բյուրոյի դերը Ասամբլեայի և այլ նիստերում] ա) Գլխավոր տնօրենը և Գլխավոր տնօրենի կողմից նշանակված անձինք մասնակցում են Ասամբլեայի և Ասամբլեայի կողմից ստեղծված կոմիտեների և աշխատանքային խմբերի բոլոր նիստերին՝ առանց ձայնի իրավունքի։

բ) Գլխավոր տնօրենը կամ Գլխավոր տնօրենի կողմից նշանակված աշխատակազմի անդամը հանդիսանում է «ա» ենթակետում նշված Ասամբլեայի, կոմիտեների և աշխատանքային խմբերի ի պաշտոնե քարտուղար։

4) [Կոնֆերանսներ] ա) Միջազգային բյուրոն, Ասամբլեայի նշումներին համապատասխան, իրականացնում է ցանկացած վերանայման կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքները։

բ) Միջազգային բյուրոն նշված նախապատրաստական հարցերի շուրջ կարող է խորհրդակցել Կազմակերպության անդամ պետությունների, միջկառավարական կազմակերպությունների և միջազգային ու ազգային հասարակական կազմակերպությունների հետ։

գ) Գլխավոր տնօրենը և Գլխավոր տնօրենի կողմից նշանակված անձինք մասնակցում են վերանայման կոնֆերանսներում հարցերի քննարկմանը` առանց ձայնի իրավունքի։

5) [Այլ գործառույթներ] Միջազգային բյուրոն իրականացնում է իրեն հանձնարարված, սույն Պայմանագրին առնչվող ցանկացած այլ գործառույթ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։