Հոդված 27. Ավանդապահը, գրանցումը
Հոդված 27. Ավանդապահը, գրանցումը
1) [Ավանդապահը] Սույն Պայմանագրի ավանդապահն է Գլխավոր տնօրենը:
2) [Գրանցումը] Գլխավոր տնօրենը սույն Պայմանագիրը գրանցում է Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարությունում:
Դիվանագիտական կոնֆերանսի կողմից համաձայնեցված հայտարարություններ Արտոնագրային իրավունքի մասին պայմանագրի և Արտոնագրային իրավունքի մասին պայմանագրով նախատեսված կանոնակարգի** վերաբերյալ
1. 1-ին հոդվածի xiv կետն ընդունելիս Դիվանագիտական կոնֆերանսը հասկացավ, որ «գերատեսչությունում ընթացակարգ» բառերը չեն ներառում կիրառելի օրենսդրությամբ նախատեսված դատական ընթացակարգերը:
2. 1-ին հոդվածի xvii կետը, 6-րդ հոդվածը և 17-րդ հոդվածի 2-րդ պարբերության v ենթակետն ընդունելիս Դիվանագիտական կոնֆերանսը հասկացավ, որ`
1) ԱԻՊ Ասամբլեան, երբ հարկն է, կգումարվի ԱՀՊ Ասամբլեայի նիստերի հետ համատեղ:
2) Ի լրումն ԱՀՊ կողմ հանդիսացող պետությունների` ԱԻՊ Պայմանավորվող կողմերի հետ, երբ հարկն է, կանցկացվեն խորհրդակցություններ ԱՀՊ Վարչական հրահանգներում առաջարկվող փոփոխությունների առնչությամբ:
3) Գլխավոր տնօրենը կառաջարկի ԱՀՊ Ասամբլեայի որոշման համար, որ ԱԻՊ պայմանավորվող կողմերը, որոնք ԱՀՊ կողմ չեն, իբրև դիտորդներ՝ հրավիրվեն ԱՀՊ նիստերին և ԱՀՊ այլ մարմինների նիստերին, եթե հարկն է:
4) Եթե ԱԻՊ Ասամբլեան որոշում է, որ 16-րդ հոդվածով նախատեսված՝ ԱՀՊ վերանայումը, ուղղումը կամ փոփոխությունը պետք է կիրառվեն ԱԻՊ նպատակների համար, Ասամբլեան կարող է նախատեսել ԱԻՊ-ում անցումային դրույթներ մասնավոր դեպքերում:
3. 6-րդ հոդվածի 5-րդ և 13-րդ հոդվածի 3-րդ պարբերությունները և 4-րդ և 14-րդ կանոններն ընդունելիս Դիվանագիտական կոնֆերանսը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանը խրախուսեց՝ հանձնարարել առաջնության փաստաթղթերի թվային գրադարանի ստեղծումը: Նման համակարգն օգտավետ կլինի թե՝ արտոնագրատերերի, թե՝ այլոց համար, ովքեր ցանկանում են առաջնության փաստաթղթերին հասանելիություն ունենալ:
4. և 5........1
6. Համաձայնեցվեց, որ երկու կամ ավելի պայմանավորվող կողմերի միջև ծագած ցանկացած վեճ` սույն Պայմանագրի և դրա Կանոնակարգի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ, պետք է լուծվի բարեկամական խորհրդակցության կամ Գլխավոր տնօրենի հովանու ներքո միջնորդության միջոցով:
____________________
** Պաշտոնական անգլերեն անվանում:
Աղբյուրը` ՄՍՀԿ-ի Միջազգային բյուրո:
Ծնթ.: Միայն Արտոնագրային իրավունքի մասին պայմանագրին վերաբերող համաձայնեցված հայտարարություններն են ներկայացված այստեղ: Արտոնագրային իրավունքի մասին պայմանագրով նախատեսված` Կանոնակարգին վերաբերող համաձայնեցված
հայտարարությունների համար տե'ս Արտադրական սեփականության օրենքներ և պայմանագրեր, ԲԱԶՄԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ-Տեքստ 2-016:
.1 Տե'ս Արտադրական սեփականության օրենքներ և պայմանագրեր, ԲԱԶՄԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ-Տեքստ 2-016 (խմբագրի ծանոթագրություն)
Կանոնակարգ
Արտոնագրային իրավունքի մասին պայմանագրի ներքո
(Գործում է 2006թ. հունվարի 1-ից)
Բովանդակության ցանկ
Կանոն 1. Համառոտագրված արտահայտություններ
Կանոն 2. Մանրամասներ հայտը ներկայացնելու ամսաթվի վերաբերյալ` 5-րդ հոդվածի համաձայն
Կանոն 3. Մանրամասներ հայտի վերաբերյալ՝ 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերությունների համաձայն
Կանոն 4. 6-րդ հոդվածի 5-րդ պարբերության և 2-րդ կանոնի 4-րդ կետի համաձայն՝ ավելի վաղ ներկայացված հայտի կամ, 2-րդ կանոնի 5-րդ կետի «բ» ենթակետի համաձայն, նախկինում ներկայացված հայտի առկայություն
Կանոն 5. Փաստեր` 6-րդ հոդվածի 6-րդ պարբերության և 8-րդ հոդվածի 4-րդ պարբերության «գ» ենթակետի և 7-րդ կանոնի 4-րդ, 15-րդ կանոնի 4-րդ, 16-րդ կանոնի 6-րդ, 17-րդ կանոնի 6-րդ և 18-րդ կանոնի 4-րդ կետերի համաձայն
Կանոն 6. Հայտի վերաբերյալ ժամկետային սահմանափակումները` 6-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ պարբերությունների համաձայն
Կանոն 7. Մանրամասներ ներկայացուցչության վերաբերյալ` 7-րդ հոդվածի համաձայն
Կանոն 8. Տեղեկատվության ներկայացումը` 8-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն
Կանոն 9. Մանրամասներ ստորագրության վերաբերյալ` 8-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն
Կանոն 10. Մանրամասներ նշումների վերաբերյալ` 8-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ պարբերությունների համաձայն
Կանոն 11. Տեղեկատվության վերաբերյալ ժամկետային սահմանափակումներ` 8-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ պարբերությունների համաձայն
Կանոն 12. Ժամկետային սահմանափակումներին վերաբերող մանրամասներ` 11-րդ հոդվածի համաձայն
Կանոն 13. Մանրամասներ գերատեսչության` պատշաճ միջոցներ ձեռնարկելը կամ չկանխամտածվածության փաստը հայտնաբերելուց հետո իրավունքների վերականգնման վերաբերյալ` 12-րդ հոդվածի համաձայն
Կանոն 14. Մանրամասներ առաջնության խնդրարկման ուղղումների կամ լրացումների և առաջնության իրավունքի վերականգնման վերաբերյալ` 13-րդ հոդվածի համաձայն
Կանոն 15. Միջնորդություն` անվան կամ հասցեի փոփոխությունն արձանագրելու համար
Կանոն 16. Միջնորդություն` հայտատուի կամ իրավատիրոջ փոփոխությունն արձանագրելու համար
Կանոն 17. Միջնորդություն` լիցենզիայի կամ գրավի իրավունքի մասին արձանագրելու համար
Կանոն 18. Միջնորդություն` սխալներն ուղղելու համար
Կանոն 19. Հայտի նույնականացման եղանակ` առանց հայտի համարի
Կանոն 20. Միջազգային տիպային ձևանմուշների հաստատում
Կանոն 21. Միաձայնության պահանջ` 14-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն
Կանոն 1
Համառոտագրված արտահայտություններ
1) [ «Պայմանագիր», «հոդված» ] ա) Սույն Կանոնակարգում «Պայմանագիր» բառը նշանակում է` Արտոնագրային իրավունքի մասին պայմանագիր։
բ) Սույն Կանոնակարգում «հոդված» բառը վերաբերում է Պայմանագրի որոշակի հոդվածին։
2) [Պայմանագրում սահմանված համառոտագրված արտահայտություններ] 1-ին հոդվածում սահմանված համառոտագրված արտահայտությունները սույն Պայմանագրի նպատակների համար նույն նշանակությունն ունեն նաև սույն Կանոնակարգի նպատակների համար։
Կանոն 2
Մանրամասներ հայտը ներկայացնելու ամսաթվի վերաբերյալ`
5-րդ հոդվածի համաձայն
1) [Ժամկետային սահմանափակումներ` 5-րդ հոդվածի 3-րդ պարբերության և 4-րդ պարբերության «բ» ենթակետի համաձայն] Հաշվի առնելով կետ 2 պարբերությունը՝ 5-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում և 4 պարբերության «բ» ենթակետում նշված ժամկետը պետք է կազմի երկու ամսից ոչ պակաս 5-րդ հոդվածի 3-րդ պարբերության մեջ նշված ծանուցման ամսաթվից:
2) [Բացառություն ժամկետային սահմանափակումների վերաբերյալ` 5-րդ հոդվածի 4-րդ պարբերության «բ» ենթակետի համաձայն] Եթե 5-րդ հոդվածի 3-րդ պարբերության մեջ նշված ծանուցումը չի կատարվել այն պատճառով, որ չեն ներկայացվել անհրաժեշտ նշումներ, որոնք թույլ կտան գերատեսչությանը կապ հաստատել հայտատուի հետ, ապա 5-րդ հոդվածի 4-րդ պարբերության «բ» ենթակետում նշված ժամկետը կազմում է երկու ամսից ոչ պակաս այն ամսաթվից, որով գերատեսչությունն առաջին անգամ ստացել է 5-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» ենթակետում նշված մեկ կամ մի քանի բաղադրիչները։
3) [Ժամկետային սահմանափակումներ 5-րդ հոդվածի 6-րդ պարբերության «ա» և «բ» ենթակետերի համաձայն] 5-րդ հոդվածի 6-րդ պարբերության «ա» և «բ» ենթակետերում նշված ժամկետները կազմում են.
i) ոչ պակաս, քան երկու ամիս ծանուցման ամսաթվից հետո, եթե ծանուցումը կատարվել է` 5-րդ հոդվածի 5-րդ պարբերության համաձայն,
ii) եթե ծանուցում չի կատարվել ոչ պակաս, քան երկու ամիս այն ամսաթվից հետո, որով գերատեսչությունն առաջին անգամ ստացել է 5-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» ենթակետում նշված մեկ կամ մի քանի բաղադրիչները։
4) [Պահանջներ՝ 5-րդ հոդվածի 6-րդ պարբերության «բ» ենթակետի համաձայն] Պայմանավորվող ցանկացած կողմ, հաշվի առնելով 4-րդ կանոնի 3-րդ կետը, կարող է պահանջել, որ 5-րդ հոդվածի 6-րդ պարբերության «բ» ենթակետի համաձայն` ներկայացման ամսաթիվը սահմանելու համար ներկայացվեն.
i) ավելի վաղ ներկայացված հայտի պատճենը 3-րդ կետով կիրառելի ժամկետում,
ii) ավելի վաղ ներկայացված հայտի պատճենը և դրա ներկայացման ամսաթիվը՝ վավերացված այն գերատեսչության կողմից, որին ավելի վաղ ներկայացվել է հայտը, գերատեսչության առաջարկով՝ այն ժամկետի ընթացքում, որը կազմում է նման առաջարկի ամսաթվից կամ 4-րդ կանոնի 1-ին կետի համաձայն կիրառելի ժամկետից ոչ պակաս, քան չորս ամիս` կախված այն բանից, թե դրանցից որն է ավելի շուտ լրանում,
iii) եթե ավելի վաղ ներկայացված հայտը կազմված չէ գերատեսչության համար ընդունելի լեզվով՝ ավելի վաղ ներկայացված հայտի թարգմանությունը 3-րդ կետով կիրառելի ժամկետի ընթացքում,
iv) նկարագրի պակասող մասը կամ պակասող գծագիրը, որն ամբողջությամբ պետք է պարունակվի ավելի վաղ ներկայացված հայտում,
v) հայտը` այն ամսաթվով, որով գերատեսչությունն առաջին անգամ ստացել է 5-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» ենթակետում նշված մեկ կամ մի քանի բաղադրիչները` պարունակելով նշում առ այն, որ ավելի վաղ ներկայացված հայտի բովանդակությունը ներառվել է այդ հայտում` հղման միջոցով,
vi) 3-րդ կետով կիրառելի ժամկետի ընթացքում նշում այն մասին, թե պարունակվում է արդյոք ավելի վաղ ներկայացված հայտում կամ iii ենթակետում նշված թարգմանության մեջ նկարագրի պակասող մասը կամ պակասող գծագիրը։
5) [Պահանջներ 5-րդ հոդվածի 7-րդ պարբերության «ա» ենթակետի համաձայն] ա) 5-րդ հոդվածի 7-րդ պարբերության «ա» ենթակետում նշված՝ ավելի վաղ ներկայացված՝ հայտին հղման մեջ նշվում է, որ ներկայացման ամսաթվի սահմանման նպատակով հայտի նկարագիրը և գծագրերը փոխարինվել են ավելի վաղ ներկայացված՝ հայտին հղումով. հղման մեջ նաև նշվում է այդ հայտի համարը և այն գերատեսչությունը, որին ներկայացվել է այդ հայտը։ Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ հղման մեջ նաև նշվի ավելի վաղ ներկայացված հայտի ամսաթիվը։
բ) Պայմանավորվող կողմը, հաշվի առնելով 4-րդ կանոնի 3-րդ կետը, կարող է պահանջել, որ գերատեսչություն ներկայացվի.
i) ավելի վաղ ներկայացված հայտի պատճենը և, եթե ավելի վաղ ներկայացված հայտը ներկայացվել է ոչ այն լեզվով, որն ընդունելի է գերատեսչության համար, ավելի վաղ ներկայացված այդ հայտի թարգմանությունը` այն ժամկետի ընթացքում, որը կազմում է ոչ պակաս, քան երկու ամիս` այն ամսաթվից, որով գերատեսչությունն ստացել է 5-րդ հոդվածի 7-րդ պարբերության «ա» ենթակետում նշված հղումը պարունակող հայտը,
ii) ավելի վաղ ներկայացված հայտի հաստատված պատճենը` այն ժամկետի ընթացքում, որը կազմում է ոչ պակաս, քան չորս ամիս` այն ամսաթվից, որով գերատեսչությունն ստացել է 5-րդ հոդվածի 7-րդ պարբերության «ա» ենթակետում նշված հղումը պարունակող հայտը։
գ) Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ 5-րդ հոդվածի 7-րդ պարբերության «ա» ենթակետում նշված հղումը հղում կատարի հայտատուի կամ նրա նախորդի կամ իրավահաջորդի կողմից ավելի վաղ ներկայացված հայտին։
6) [Բացառություններ` 5-րդ հոդվածի 8-րդ պարբերության ii ենթակետի համաձայն] 5-րդ հոդվածի 8-րդ պարբերության ii ենթակետում նշված հայտերի տեսակներն են.
i) առանձնացված հայտերը,
ii) շարունակման կամ մասնակի շարունակման հայտերը,
iii) նոր հայտատուների կողմից ներկայացված հայտերը, որոնք, ինչպես սահմանվել է, ունեն ավելի վաղ ներկայացված հայտում պարունակվող գյուտի նկատմամբ իրավունք։
Կանոն 3
Մանրամասներ հայտի վերաբերյալ՝
6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերությունների համաձայն
1) [Լրացուցիչ պահանջներ` 6-րդ հոդվածի 1-ին պարբերության iii ենթակետի համաձայն] ա) Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ հայտատուն, որը ցանկանում է, որ իր հայտը քննարկվի որպես 2-րդ կանոնի 6-րդ կետի i ենթակետում նշված առանձնացված հայտ, նշի.
i) որ ինքը ցանկանում է, որ հայտը քննարկվի որպես այդպիսին,
ii) այն հայտի համարը և ներկայացման ամսաթիվը, որից հայտն առանձնացվել է։
բ) Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ հայտատուն, որը ցանկանում է, որ իր հայտը քննարկվի որպես 2-րդ կանոնի 6-րդ կետի iii ենթակետում նշված հայտ, նշի.
i) որ ինքը ցանկանում է, որ հայտը քննարկվի որպես այդպիսին,
ii) ավելի վաղ ներկայացված հայտի համարն ու ներկայացման ամսաթիվը։
գ) Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ հայտատուն, որը ցանկանում է, որ իր հայտը քննարկվի որպես լրացուցիչ արտոնագրի հայտ, նշի.
i) որ ինքը ցանկանում է, որ հայտը քննարկվի որպես այդպիսին,
ii) հիմնական հայտի համարն ու ներկայացման ամսաթիվը։
դ) Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ հայտատուն, որը ցանկանում է, որ իր հայտը քննարկվի որպես ավելի վաղ ներկայացված հայտի շարունակում կամ ավելի վաղ ներկայացված հայտի մասնակի շարունակում, նշի.
i) որ ինքը ցանկանում է, որ հայտը քննարկվի որպես այդպիսին,
ii) ավելի վաղ ներկայացված հայտի համարն ու ներկայացման ամսաթիվը։
ե) Եթե Պայմանավորվող կողմը միջկառավարական կազմակերպություն է, ապա կարող է պահանջել, որ հայտատուն նշի.
i) միջնորդություն այն մասին, որ հայտատուն ցանկանում է ստանալ տարածաշրջանային արտոնագիր,
ii) այդ միջկառավարական կազմակերպության այն անդամ պետությունները, որոնցում խնդրարկվում է գյուտի պահպանությունը։
2) [Հայտի ձևանմուշը` 6-րդ հոդվածի 2-րդ պարբերության «բ» ենթակետի համաձայն] Պայմանավորվող կողմը պետք է ընդունի 6-րդ հոդվածի 2-րդ պարբերության «ա» ենթակետում նշված բովանդակության ներկայացումը.
i) հայտի ձևանմուշով, եթե այդ ձևանմուշը համապատասխանում է Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի հայտի ձևանմուշին` 20-րդ կանոնի 2-րդ կետով արված ցանկացած փոփոխությամբ,
ii) Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի հայտի ձևանմուշով, եթե հայտի այդ ձևանմուշին կցվում է նշում առ այն, որ հայտատուն ցանկանում է, որ հայտը քննարկվի որպես ազգային կամ տարածաշրջանային հայտ, և որի դեպքում հայտի ձևանմուշը պետք է ներառի i կետում նշված փոփոխությունները,
iii) Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի հայտի ձևանմուշով, որը պարունակում է նշում առ այն, որ հայտատուն ցանկանում է, որ հայտը քննարկվի որպես ազգային կամ տարածաշրջանային հայտ, եթե Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրով հնարավոր է հայտի այդպիսի ձևանմուշի առկայություն։
3) [Պահանջներ՝ 6-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն] Պայմանավորվող կողմը կարող է, 6-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն, պահանջել գերատեսչության համար ընդունելի լեզվով կազմված հայտի անվանման, պահանջների և ռեֆերատի թարգմանությունը գերատեսչության համար ընդունելի ցանկացած այլ լեզվով։
Կանոն 4
6-րդ հոդվածի 5-րդ պարբերության և 2-րդ կանոնի 4-րդ կետի համաձայն՝ ավելի վաղ ներկայացված հայտի կամ, 2-րդ կանոնի 5-րդ կետի «բ» ենթակետի համաձայն, նախորդող հայտի առկայությունը
1) [Ավելի վաղ ներկայացված հայտի պատճենը` 6-րդ հոդվածի 5-րդ պարբերության համաձայն] Հաշվի առնելով 3-րդ կետը` Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ 6-րդ հոդվածի 5-րդ պարբերության մեջ նշված՝ ավելի վաղ ներկայացված հայտի պատճենը ներկայացվի գերատեսչություն այն ժամկետի ընթացքում, որը կազմում է ավելի վաղ ներկայացված այդ հայտի ամսաթվից հետո ոչ պակաս, քան 16 ամիս կամ, եթե առկա են ավելի վաղ ներկայացված մի քանի հայտեր, այդ հայտերի ներկայացման ամենավաղ ամսաթվից սկսած:
2) [Հաստատումը] Հաշվի առնելով 3-րդ կետը՝ Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ 1-ին կետում նշված պատճենի, ինչպես նաև ավելի վաղ ներկայացված հայտի ներկայացման ամսաթվի իսկությունը հաստատվեն այն գերատեսչության կողմից, որին ավելի վաղ ներկայացվել է հայտը։
3) [Նախորդող հայտի կամ ավելի վաղ ներկայացված հայտի առկայությունը] Պայմանավորվող ոչ մի կողմ չի պահանջում ներկայացնել ավելի վաղ ներկայացված հայտի պատճենը կամ դրա պատճենի և ամսաթվի հաստատումը, ինչպես նշված է 1-ին և 2-րդ կետերում և 2-րդ կանոնի 4-րդ կետում, կամ նախորդող հայտի պատճենը կամ դրա հաստատումը, ինչպես նշված է 2-րդ կանոնի 5-րդ կետի «բ» ենթակետում, եթե ավելի վաղ ներկայացված հայտը կամ նախորդող հայտը ներկայացվել է իր գերատեսչություն կամ հասանելի է այդ գերատեսչությանը թվային գրադարանից, որն ընդունելի է գերատեսչության կողմից այդ նպատակի համար։
4) [Թարգմանություն] Եթե ավելի վաղ ներկայացված հայտը գերատեսչության համար ընդունելի լեզվով չէ, և առաջնության խնդրարկման վավերականությունը կարևոր է գյուտի արտոնագրաունակությունը որոշելու համար, Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ 1-ին կետում նշված՝ ավելի վաղ ներկայացված հայտի թարգմանությունը ներկայացվի հայտատուի կողմից՝ գերատեսչության կամ այլ իրավասու մարմնի առաջարկով, այն ժամկետի ընթացքում, որը կազմում է ոչ պակաս, քան երկու ամիս այդ առաջարկի ամսաթվից, և ոչ պակաս, քան նշված կետի համաձայն կիրառելի ժամկետային սահմանափակումն է, եթե այդպիսին առկա է։
Կանոն 5
Փաստեր` 6-րդ հոդվածի 6-րդ պարբերության և 8-րդ հոդվածի 4-րդ պարբերության «գ» ենթակետի և 7-րդ կանոնի 4-րդ, 15-րդ կանոնի 4-րդ, 16-րդ կանոնի 6-րդ, 17-րդ կանոնի 6-րդ և 18-րդ կանոնի 4-րդ
պարբերությունների համաձայն
Եթե գերատեսչությունը ծանուցում է հայտատուին, իրավատիրոջը կամ այլ անձի, որ պահանջվում են 6-րդ հոդվածի 6-րդ պարբերությամբ և 8-րդ հոդվածի 4-րդ պարբերության «գ» ենթակետով և 7-րդ կանոնի 4-րդ, 15-րդ կանոնի 4-րդ, 16-րդ կանոնի 6-րդ, 17-րդ կանոնի 6-րդ և 18-րդ կանոնի 4-րդ պարբերություններով նախատեսվող փաստերը, ծանուցման մեջ նշվում է այն պատճառը, որով գերատեսչությունը հիմքեր ունի կասկածի տակ դնելու հարցի, նշման կամ ստորագրության իսկությունը կամ թարգմանության ճշտությունը` դեպքից կախված։
Կանոն 6
Հայտի վերաբերյալ ժամկետային սահմանափակումները`
6-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ պարբերությունների համաձայն
1) [ժամկետային սահմանափակումները` 6-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ պարբերությունների համաձայն] Հաշվի առնելով 2-րդ և 3-րդ կետերը՝ 6-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ պարբերություններում նշված ժամկետները կազմում են ոչ պակաս, քան երկու ամիս՝ 6-րդ հոդվածի 7-րդ պարբերությունում նշված ծանուցման ամսաթվից։
2) [Բացառություն ժամկետների վերաբերյալ` 6-րդ հոդվածի 8-րդ պարբերության համաձայն] Հաշվի առնելով 3-րդ կետը` եթե, 6-րդ հոդվածի 7-րդ պարբերության համաձայն, ծանուցումը չի արվել այն պատճառով, որ չեն ներկայացվել նշումներ, որոնք թույլ կտային գերատեսչությանը կապվել հայտատուի հետ, 6-րդ հոդվածի 8-րդ պարբերության մեջ նշված ժամկետը կազմում է ոչ պակաս, քան երեք ամիս այն ամսաթվից, որով գերատեսչությունն առաջին անգամ ստացել է 5-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» ենթակետում նշված մեկ կամ մի քանի բաղադրիչները։
3) [Ժամկետները՝ 6-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ պարբերությունների համաձայն` Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրին համապատասխան՝ հայտի ներկայացման համար տուրքի վճարման հետ կապված] Եթե, հայտի ներկայացման հետ կապված, չի վճարվել 6-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ նախատեսված որևէ տուրք, Պայմանավորվող կողմը կարող է, 6-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ պարբերությունների համաձայն, վճարման համար կիրառել նույնպիսի ժամկետներ` ներառյալ նաև ուշ վճարումը, որոնք Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրով կիրառելի են ներկայացման միջազգային տուրքերի առնչությամբ:
Կանոն 7
Մանրամասներ ներկայացուցչության վերաբերյալ՝
7-րդ հոդվածի համաձայն
1) [Այլ ընթացակարգեր` 7-րդ հոդվածի 2-րդ պարբերության «ա» կետի iii ենթակետի համաձայն] 7-րդ հոդվածի 2-րդ պարբերության «ա» կետի iii ենթակետում նշված այլ ընթացակարգերը, որոնց վերաբերյալ Պայմանավորվող կողմը չի կարող պահանջել ներկայացուցչի նշանակում, ներառում են.
i) Ավելի վաղ ներկայացված հայտի պատճենի ներկայացումը` 2-րդ կանոնի 4-րդ կետի համաձայն,
ii) նախորդող հայտի պատճենի ներկայացումը` 2-րդ կանոնի 5-րդ կետի «բ» ենթակետի համաձայն։
2) [Ներկայացուցչի նշանակումը` 7-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն] ա) Պայմանավորվող կողմն ընդունում է, որ ներկայացուցիչ նշանակելու մասին փաստաթուղթը ներկայացվի գերատեսչություն.
i) առանձին տեղեկատվությամբ (այսուհետ՝ լիազորագիր)` ստորագրված հայտատուի, իրավատիրոջ կամ շահագրգիռ այլ անձի կողմից, և նշելով ներկայացուցչի անունը ու հասցեն, կամ՝ հայտատուի ընտրությամբ.
ii) 6-րդ հոդվածի 2-րդ պարբերության մեջ նշված հայտի ձևանմուշով, որը ստորագրված է հայտատուի կողմից։
բ) Մեկ լիազորագիրը բավարար է նույնիսկ այն դեպքում, եթե այն վերաբերում է նույն անձի մի քանի հայտերին կամ արտոնագրերին կամ նույն անձի մեկ կամ մի քանի հայտերին և մեկ կամ մի քանի արտոնագրերին` պայմանով, որ խնդրո առարկա բոլոր հայտերն ու արտոնագրերը նշված լինեն մեկ լիազորագրում։ Մեկ լիազորագիրը բավարար է նաև, եթե այն, հաշվի առնելով նշանակող անձի բացառությունները, վերաբերում է այդ անձի՝ գոյություն ունեցող և հետագա բոլոր հայտերին ու արտոնագրերին։ Այն դեպքում, եթե այդ մեկ լիազորագիրը տրվում է թղթի վրա կամ գերատեսչության կողմից թույլատրվող այլ եղանակով, գերատեսչությունը կարող է պահանջել, որ յուրաքանչյուր հայտի և արտոնագրի համար, որին այն վերաբերում է, ներկայացվի դրա առանձին պատճենը։
3) [Լիազորագրի թարգմանությունը] Այն դեպքում, եթե լիազորագիրը ներկայացված չէ գերատեսչության համար ընդունելի լեզվով, Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ դրան կցվի նաև թարգմանությունը։
4) [Փաստեր] Պայմանավորվող կողմը կարող է պահանջել գերատեսչություն ներկայացնել փաստեր միայն այն դեպքում, եթե գերատեսչությունը հիմքեր ունի կասկածի տակ դնելու 2-րդ կետի «ա» ենթակետում նշված ցանկացած տեղեկատվության մեջ պարունակվող նշումների իսկությունը։
5) [Ժամկետները` 7-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ պարբերությունների համաձայն] Հաշվի առնելով 6-րդ կետը` 7-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ պարբերություններում նշված ժամկետները կազմում են ոչ պակաս, քան երկու ամիս` 7-րդ հոդվածի 5-րդ պարբերությունում նշված ծանուցման ամսաթվից հետո։
6) [Բացառություն ժամկետի վերաբերյալ` 7-րդ հոդվածի 6-րդ պարբերության համաձայն] Եթե 7-րդ հոդվածի 5-րդ պարբերությունում նշված ծանուցումը չի կատարվել այն պատճառով, որ չեն ներկայացվել նշումներ, որոնք գերատեսչությանը թույլ կտային կապվել հայտատուի, իրավատիրոջ կամ շահագրգիռ այլ անձի հետ, ապա 7-րդ հոդվածի 6-րդ պարբերությունում նշված ժամկետը կազմում է ոչ պակաս, քան երեք ամիս այն ամսաթվից հետո, որով սկսվել է 7-րդ հոդվածի 5-րդ պարբերությունում նշված գործընթացը։
Կանոն 8
Տեղեկատվության ներկայացումը` 8-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն
1) [Թղթի վրա ներկայացված տեղեկատվություն] ա) 2005 թ. հունիսի 2-ից հետո Պայմանավորվող ցանկացած կողմ, հաշվի առնելով 5-րդ հոդվածի 1-ին պարբերությունը և 8-րդ հոդվածի 1-ին պարբերության «դ» կետը, կարող է բացառել տեղեկատվության ներկայացումը թղթի վրա կամ կարող է շարունակել թույլատրել տեղեկատվության ներկայացումը թղթի վրա։ Մինչև այդ ամսաթիվը Պայմանավորվող բոլոր պետությունները թույլատրում են տեղեկատվության ներկայացումը թղթի վրա։
բ) Հաշվի առնելով 8-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը և «գ» ենթակետը` Պայմանավորվող կողմը կարող է սահմանել թղթի վրա ներկայացվող տեղեկատվության ձևանմուշների վերաբերյալ պահանջներ։
գ) Եթե Պայմանավորվող կողմը թույլատրում է տեղեկատվության ներկայացումը թղթի վրա, գերատեսչությունը պետք է թույլատրի տեղեկատվության ներկայացումը թղթի վրա` Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի՝ թղթի վրա տեղեկատվություն ներկայացնելու ձևանմուշի վերաբերյալ պահանջներին համապատասխան։
դ) Չնայած «ա» ենթակետին` եթե թղթի վրա տեղեկատվության ստացումը կամ մշակումը դրա բնույթի կամ չափի բերումով գործնականում նպատակահարմար չէ, Պայմանավորվող կողմը կարող է պահանջել այդ տեղեկատվության ներկայացումն այլ ձևով կամ փոխանցման այլ միջոցներով։
2) [Էլեկտրոնային ձևով կամ փոխանցման էլեկտրոնային միջոցներով ներկայացված տեղեկատվություն]
ա) Եթե Պայմանավորվող կողմը թույլատրում է իր գերատեսչություն որոշակի լեզվով տեղեկատվություն ներկայացնել Էլեկտրոնային ձևով կամ փոխանցման էլեկտրոնային միջոցներով, ներառյալ տեղեկատվության ներկայացումը հեռագրի, հեռատիպի, ֆաքսի կամ փոխանցման նմանատիպ այլ միջոցներով, և եթե Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի ներքո առկա են տվյալ Պայմանավորվող կողմի նկատմամբ կիրառելի պահանջներ Էլեկտրոնային ձևով կամ փոխանցման էլեկտրոնային միջոցներով այդ լեզվով ներկայացվող տեղեկատվության կապակցությամբ, ապա գերատեսչությունը թույլատրում է տեղեկատվության ներկայացումը նշված լեզվով, Էլեկտրոնային ձևով կամ փոխանցման էլեկտրոնային միջոցներով` այդ պահանջներին համապատասխան։
բ) Պայմանավորվող կողմը, որը թույլատրում է իր գերատեսչություն տեղեկատվություն ներկայացնել էլեկտրոնային ձևով կամ փոխանցման էլեկտրոնային միջոցներով, ծանուցում է Միջազգային բյուրոյին տեղեկատվությունը այդ կերպով ներկայացնելու վերաբերյալ իր օրենսդրությամբ նախատեսված պահանջների մասին։ Ցանկացած այդպիսի ծանուցում Միջազգային բյուրոյի կողմից հրապարակվում է այն լեզվով, որով այդ ծանուցումը կատարվել է, և այն լեզուներով, որոնցով հաստատվել են Պայմանագրի բնօրինակ և պաշտոնական տեքստերը` 25-րդ հոդվածի համաձայն։
գ) Եթե, «ա» ենթակետի համաձայն, Պայմանավորվող կողմը թույլատրում է տեղեկատվության ներկայացումը հեռագրի, հեռատիպի, ֆաքսի կամ փոխանցման այլ նմանատիպ միջոցներով, նա կարող է պահանջել, որ այդպիսի միջոցներով փոխանցված ցանկացած փաստաթղթի բնօրինակը՝ ավելի վաղ կատարված փոխանցումը հաստատող կից նամակով, ներկայացվի գերատեսչություն թղթի վրա ոչ պակաս, քան փոխանցման ամսաթվից մեկ ամիս հետո։
3) [Թղթի վրա ներկայացված տեղեկատվության պատճենները էլեկտրոնային ձևով կամ փոխանցման էլեկտրոնային միջոցներով] ա) Եթե Պայմանավորվող կողմը թույլատրում է թղթի վրա գերատեսչության համար ընդունելի լեզվով ներկայացված տեղեկատվության պատճենների ներկայացումը էլեկտրոնային ձևով կամ փոխանցման էլեկտրոնային միջոցներով, և եթե Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի ներքո առկա են տվյալ Պայմանավորվող կողմի նկատմամբ կիրառելի պահանջներ այդ կերպով ներկայացվող տեղեկատվության պատճենների կապակցությամբ, գերատեսչությունը թույլատրում է տեղեկատվության պատճենների ներկայացումն էլեկտրոնային ձևով կամ փոխանցման էլեկտրոնային միջոցներով` այդ պահանջներին համապատասխան։
բ) Համապատասխան փոփոխությունները հաշվի առնելով` 2-րդ կետի «բ» ենթակետը կիրառվում է թղթի վրա ներկայացված տեղեկատվության՝ էլեկտրոնային ձևով կամ փոխանցման էլեկտրոնային միջոցներով ներկայացված պատճենների նկատմամբ։
Կանոն 9
Մանրամասներ ստորագրության վերաբերյալ`
8-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն
1) [Ստորագրությանը զուգակցվող նշումներ] Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ ստորագրող ֆիզիկական անձի ստորագրությունը զուգակցվի.
i) այդ անձի ազգանվան, անվան և հայրանվան կամ, այդ անձի ընտրությամբ, տվյալ անձի կողմից սովորաբար գործածվող անվան կամ անունների տառերով նշումով,
ii) նշումով, թե որպես ով է այդ անձը ստորագրել, եթե դա ակնհայտ չէ տեղեկատվության ընթերցումից։
2) [Ստորագրության ամսաթիվը] Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ ստորագրությունը զուգակցվի ստորագրման ամսաթվի մասին նշումով։ Եթե նման նշում է պահանջվում, բայց այն չի ներկայացվում, ստորագրության ամսաթիվ է համարվում այն ամսաթիվը, որով գերատեսչությունն ստացել է ստորագրված տեղեկատվությունը կամ, եթե այդ թույլատրում է Պայմանավորվող կողմը, ավելի վաղ ամսաթիվ։
3) [Թղթի վրա տեղեկատվության ստորագրությունը] Եթե Պայմանավորվող կողմի գերատեսչությանն ուղղված տեղեկատվությունը թղթի վրա է, և պահանջվում է ստորագրություն, այդ Պայմանավորվող կողմը՝
I) ընդունում է ձեռագիր ստորագրությունը` հաշվի առնելով iii ենթակետը,
II) կարող է թույլատրել ձեռագիր ստորագրության փոխարեն օգտագործել ստորագրության այլ ձևեր, ինչպիսիք են ստորագրությամբ արտատպվածքը կամ դրոշմը կամ կնիքի կամ ստվերագծային ծածկագրի (շտրիխ կոդ) օգտագործումը,
III) կարող է պահանջել կնիքի օգտագործում ձեռագիր ստորագրության փոխարեն, եթե տեղեկատվություն ստորագրող ֆիզիկական անձը Պայմանավորվող կողմի քաղաքացի է, և այդ անձի հասցեն գտնվում է նրա տարածքում, կամ եթե իրավաբանական անձ է, որի անունից ստորագրվում է տեղեկատվությունը, հիմնադրված է նրա օրենսդրությանը համապատասխան, ունի գտնվելու վայր կամ իրական և գործող արդյունաբերական կամ առևտրային կազմակերպություն նրա տարածքում։
4) [Էլեկտրոնային ձևով կամ փոխանցման էլեկտրոնային միջոցներով ներկայացված տեղեկատվության ստորագրումը գրաֆիկական պատկերի միջոցով] Եթե Պայմանավորվող կողմը թույլատրում է տեղեկատվություն ներկայացնել Էլեկտրոնային ձևով կամ փոխանցման էլեկտրոնային միջոցներով, նա համարում է այդպիսի տեղեկատվությունը ստորագրված, եթե Պայմանավորվող այդ կողմի գերատեսչությունում ստացված տեղեկատվության վրա հայտնվում է Պայմանավորվող այդ կողմի համար ընդունելի ստորագրության գրաֆիկական պատկերը` 3-րդ կետի համաձայն:
5) [Էլեկտրոնային ձևով ներկայացված տեղեկատվության ստորագրությունը՝ առանց ստորագրության գրաֆիկական պատկերի ի հայտ գալու] ա) Եթե Պայմանավորվող կողմը թույլատրում է տեղեկատվություն ներկայացնել էլեկտրոնային ձևով, և Պայմանավորվող այդ կողմի համար ընդունելի ստորագրության գրաֆիկական պատկերը, 3-րդ կետի համաձայն, չի երևում Պայմանավորվող այդ կողմի գերատեսչությունում ստացված տեղեկատվության վրա, Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ տեղեկատվությունը ստորագրված լինի ստորագրության էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ, ինչպես նախատեսել է Պայմանավորվող այդ կողմը։
բ) Չնայած «ա» ենթակետին, եթե Պայմանավորվող կողմը թույլատրում է տեղեկություններ ներկայացնել էլեկտրոնային ձևով, որոշակի լեզվով, և առկա են Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրով նախատեսված՝ Պայմանավորվող այդ կողմի նկատմամբ կիրառելի պահանջներ էլեկտրոնային ձևով այդ լեզվով ներկայացված տեղեկատվության ստորագրությունների վերաբերյալ, որոնց վրա չի երևում ստորագրության գրաֆիկական պատկերը, Պայմանավորվող այդ կողմի գերատեսչությունն ընդունում է էլեկտրոնային ձևով ցանկացած ստորագրություն` այդ պահանջներին համապատասխան։
գ) 8-րդ կանոնի 2-րդ կետի «բ» ենթակետը կիրառվում է համապատասխան փոփոխություններով։
6) [Բացառություն ստորագրության հավաստագրման վերաբերյալ` 8-րդ հոդվածի 4-րդ պարբերության «բ» ենթակետի համաձայն] Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ 5-րդ կետում նշված ցանկացած ստորագրություն հաստատվի էլեկտրոնային ստորագրությունների հաստատման այն գործընթացով, որը կնշի Պայմանավորվող այդ կողմը։
Կանոն 10
Մանրամասներ նշումների վերաբերյալ`
8-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ պարբերությունների համաձայն
1) [Նշումներ՝ 8-րդ հոդվածի 5-րդ պարբերության համաձայն] ա) Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ ցանկացած տեղեկատվության մեջ նշվեն՝
i) հայտատուի, իրավատիրոջ կամ շահագրգիռ այլ անձի անունը և հասցեն,
ii) հայտի կամ արտոնագրի համարը, որին դա վերաբերում է,
iii) եթե հայտատուն, իրավատերը կամ շահագրգիռ այլ անձը գրանցված են գերատեսչությունում՝ գրանցման համարը կամ այլ նշում:
բ) Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ ներկայացուցչի կողմից գերատեսչությունում գործընթացների նպատակով ներկայացվող ցանկացած տեղեկատվություն պարունակի.
i) ներկայացուցչի անունն ու հասցեն,
ii) հղում լիազորագրին կամ այլ տեղեկատվություն, որում նշվում է կամ նշվել է այդ ներկայացուցչի նշանակման մասին, և որի հիման վրա գործում է տվյալ ներկայացուցիչը,
iii) եթե ներկայացուցիչը գրանցված է գերատեսչությունում՝ գրանցման համարը կամ այլ նշում։
2) [Հասցե` նամակագրության համար և հասցե` իրավաբանական փաստաթղթեր հանձնելու համար] Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ 8-րդ հոդվածի 6-րդ պարբերության i ենթակետում նշված՝ նամակագրության համար հասցեն և 8-րդ հոդվածի 6-րդ պարբերության ii ենթակետում նշված՝ իրավաբանական փաստաթղթեր հանձնելու համար հասցեն գտնվեն Պայմանավորվող այդ կողմի նախատեսած տարածքում։
3) [Հասցեն, եթե ներկայացուցիչ չի նշանակվել] Եթե ներկայացուցիչ չի նշանակվել, և հայտատուն, իրավատերը կամ շահագրգիռ այլ անձը որպես իր հասցե ներկայացրել է հասցե Պայմանավորվող կողմի 2-րդ կետի համաձայն նախատեսված տարածքում, Պայմանավորվող այդ կողմը համարում է այդ հասցեն 8-րդ հոդվածի 6-րդ պարբերության i ենթակետում նշված նամակագրության համար հասցե կամ 8-րդ հոդվածի 6-րդ պարբերության ii ենթակետում նշված՝ իրավաբանական փաստաթղթեր հանձնելու համար հասցե, ինչպես պահանջում է Պայմանավորվող կողմը, եթե միայն հայտատուն, իրավատերը կամ շահագրգիռ այլ անձը հստակ չի նշել այլ հասցե` 8-րդ հոդվածի 6-րդ պարբերության համաձայն։
4) [Հասցեն, եթե ներկայացուցիչ է նշանակվել] Եթե ներկայացուցիչ է նշանակվել, Պայմանավորվող կողմը համարում է այդ ներկայացուցչի հասցեն 8-րդ հոդվածի 6-րդ պարբերության i ենթակետում նշված նամակագրության համար հասցե կամ 8-րդ հոդվածի 6-րդ պարբերության ii ենթակետում նշված՝ իրավաբանական փաստաթղթեր հանձնելու համար հասցե, ինչպես պահանջում է Պայմանավորվող կողմը, եթե միայն հայտատուն, իրավատերը կամ շահագրգիռ այլ անձը հստակ չի նշել այլ հասցե` 8-րդ հոդվածի 6-րդ պարբերության համաձայն։
5) [Պատժամիջոցներ՝ պահանջները չկատարելու համար` 8-րդ հոդվածի 8-րդ պարբերության համաձայն] Պայմանավորվող ոչ մի կողմ չի կարող նախատեսել հայտի մերժում` 1-ին պարբերության «ա» կետի iii ենթակետի և «բ» կետի iii ենթակետի համաձայն գրանցման համարը կամ որևէ այլ նշում ներկայացնելու ցանկացած պահանջ չկատարելու պատճառով։
Կանոն 11
Տեղեկատվության վերաբերյալ ժամկետային սահմանափակումներ`
8-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ պարբերությունների համաձայն
1) [Ժամկետներ` 8-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ պարբերությունների համաձայն] Հաշվի առնելով 2-րդ կետը` 8-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ պարբերություններում նշված ժամկետները կազմում են ոչ պակաս, քան երկու ամիս 8-րդ հոդվածի 7-րդ պարբերության մեջ նշված ծանուցման ամսաթվից հետո։
2) [Բացառություն ժամկետի վերաբերյալ` 8-րդ հոդվածի 8-րդ պարբերության համաձայն] Եթե 8-րդ հոդվածի 7-րդ պարբերության համաձայն` ծանուցում չի կատարվել այն պատճառով, որ չեն ներկայացվել նշումներ, որոնք թույլ կտային գերատեսչությանը կապվել հայտատուի, իրավատիրոջ կամ շահագրգիռ այլ անձի հետ, 8-րդ (8) պարբերության մեջ նշված ժամկետը կազմում է ոչ պակաս, քան երեք ամիս այն ամսաթվից, որով գերատեսչությունն ստացել է 8-րդ հոդվածի 7-րդ պարբերության մեջ նշված տեղեկատվությունը։
Կանոն 12
Ժամկետային սահմանափակումներին վերաբերող մանրամասներ`
11-րդ հոդվածի համաձայն
1) [Պահանջներ` 11-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն] ա) Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ 11-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված միջնորդությունը՝
i) ստորագրված լինի հայտատուի կամ իրավատիրոջ կողմից,
ii) պարունակի նշում այն մասին, որ խնդրարկվում է ժամկետի երկարաձգում, և նշի տվյալ ժամկետը։
բ) Եթե ժամկետի երկարաձգման մասին միջնորդությունը ներկայացվում է ժամկետի ավարտից հետո, Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ միջնորդությունը ներկայացնելու հետ միաժամանակ կատարվեն բոլոր այն պահանջները, որոնց վերաբերյալ կիրառվում է համապատասխան գործողություն՝ կատարելու համար սահմանված ժամկետը։
2) [Ժամանակահատվածն ու ժամկետը 11-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն] ա) 11-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված ժամկետը երկարաձգելու ժամանակահատվածը կազմում է ոչ պակաս, քան երկու ամիս՝ չերկարաձգված ժամկետի լրանալու ամսաթվից հետո:
բ) 11-րդ հոդվածի 1-ին պարբերության ii ենթակետում նշված ժամկետը լրանում է չերկարաձգված ժամկետը լրանալու թվականից ոչ վաղ, քան երկու ամիս հետո։
3) [Պահանջներ՝ 11-րդ հոդվածի 2-րդ պարբերության i ենթակետի համաձայն] Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ 11-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում նշված միջնորդությունը՝
i) ստորագրված լինի հայտատուի կամ իրավատիրոջ կողմից,
ii) պարունակի նշում այն մասին, որ խնդրարկվում է ժամկետի չկատարման հետ կապված զիջում, և նշի տվյալ ժամկետը։
4) [Միջնորդություն ներկայացնելու համար ժամկետային սահմանափակումներ` 11-րդ հոդվածի 2-րդ պարբերության ii ենթակետի համաձայն] 11-րդ հոդվածի 2-րդ պարբերության ii ենթակետում նշված ժամկետը լրանում է ոչ շուտ, քան երկու ամիս անց գերատեսչության ծանուցումից հետո, որ հայտատուն կամ իրավատերը խախտել են գերատեսչության սահմանած ժամկետը։
5) [Բացառություններ՝ 11-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն] ա) Պայմանավորվող ոչ մի կողմից չի պահանջվում 11-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ պարբերությունների համաձայն կատարել.
i) երկրորդ կամ հաջորդող զիջում այն ժամկետի մասով, որի համար արդեն կատարվել է զիջում` 11-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ պարբերությունների համաձայն,
ii) զիջում` զիջումների մասին միջնորդություն ներկայացնելու մասով` 11-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ պարբերությունների համաձայն, կամ՝ վերականգնման համար միջնորդության մասով` 12-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն,
iii) զիջում պահպանության տուրքերի վճարման ժամկետի մասով,
iv) զիջում 13-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ պարբերություններում նշված ժամկետի մասով,
v) զիջում բողոքարկման պալատում կամ գերատեսչության շրջանակում հիմնադրված՝ վերաքննման այլ մարմնում գործողություն կատարելու համար սահմանված ժամկետի մասով,
vi) զիջում կողմերի միջև դատական վարույթներում գործողությունների ժամկետի մասով:
բ) Պայմանավորվող ոչ մի կողմից, որն առավելագույն ժամկետ է նախատեսում գերատեսչությունում գործընթացների նկատմամբ բոլոր պահանջների կատարման համար, չի պահանջվում, 11-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ պարբերությունների համաձայն, կատարել ժամկետային զիջումներ այդ գործընթացի` այդ առավելագույն ժամկետից դուրս գործողությունների համար։
Կանոն 13
Մանրամասներ գերատեսչության` պատշաճ միջոցներ ձեռնարկելը կամ չկանխամտածվածության փաստը հայտնաբերելուց հետո իրավունքների վերականգնման վերաբերյալ` 12-րդ հոդվածի համաձայն
1) [Պահանջներ՝ 12-րդ հոդվածի 1-ին պարբերության i ենթակետի համաձայն] Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ 12-րդ հոդվածի 1-ին պարբերության i ենթակետում նշված միջնորդությունը ստորագրված լինի հայտատուի կամ իրավատիրոջ կողմից։
2) [Ժամկետային սահմանափակում` 12-րդ հոդվածի 1-ին պարբերության ii ենթակետի համաձայն] Միջնորդություն ներկայացնելու և 12-րդ հոդվածի 1-ին պարբերության ii ենթակետով նախատեսված պահանջները բավարարելու համար ժամկետը համարվում է հետևյալներից ավելի վաղ լրացող ժամկետը.
i) երկու ամսից ոչ պակաս՝ համապատասխան գործողություն կատարելու համար ժամկետը չպահպանելու պատճառները վերացնելու ամսաթվից,
ii) 12 ամսից ոչ պակաս՝ համապատասխան գործողություն կատարելու համար ժամկետը լրանալու ամսաթվից, կամ, եթե միջնորդությունը վերաբերում է պահպանման տուրքը չվճարելուն, 12 ամսից ոչ պակաս՝ Փարիզյան կոնվենցիայի 5bis հոդվածով նախատեսված արտոնյալ ժամկետը լրանալու ամսաթվից։
3) [Բացառություններ՝ 12-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն] 12-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում նշված բացառություններն իրենցից ներկայացնում են հետևյալ ժամկետները չպահպանելը.
i) ժամկետ բողոքարկման պալատում կամ գերատեսչության շրջանակներում հիմնադրված վերաքննիչ այլ մարմնում գործողություն կատարելու համար,
ii) ժամկետ զիջման համար միջնորդություն ներկայացնելու համար` 11-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ պարբերությունների համաձայն, կամ վերականգնման համար միջնորդություն ներկայացնելու համար` 12-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն,
iii) 13-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ պարբերություններում նշված ժամկետ,
iv) կողմերի միջև դատական վարույթներում գործողությունների համար ժամկետ։
Կանոն 14
Մանրամասներ՝ առաջնության խնդրարկման ուղղումների կամ լրացումների և առաջնության իրավունքի վերականգնման վերաբերյալ` 13-րդ հոդվածի համաձայն
1) [Բացառություն՝ 13-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն] Պայմանավորվող ոչ մի կողմ պարտավոր չէ նախատեսել առաջնության խնդրանքի ուղղում կամ լրացում` 13-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն, եթե 13-րդ հոդվածի 1-ին պարբերության i ենթակետում նշված միջնորդությունը ստացվել է այն բանից հետո, երբ հայտատուն միջնորդություն է ներկայացրել վաղաժամկետ հրապարակման կամ հայտի՝ արագացված կամ շտապ մշակման վերաբերյալ` պայմանով, որ այդ միջնորդությունը` վաղաժամկետ հրապարակման կամ արագացված կամ շտապ մշակման վերաբերյալ, հետ չի վերցվել նախքան հայտի հրապարակման տեխնիկական նախապատրաստության ավարտը։
2) [Պահանջներ՝ 13-րդ հոդվածի 1-ին պարբերության i ենթակետի համաձայն] Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ 13-րդ հոդվածի 1-ին պարբերության i ենթակետում նշված միջնորդությունը ստորագրված լինի հայտատուի կողմից։
3) [Ժամկետը՝ 13-րդ հոդվածի 1-ին պարբերության ii ենթակետի համաձայն] 13-րդ հոդվածի 1-ին պարբերության ii ենթակետում նշված ժամկետը չպետք է պակաս լինի, քան Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրով կիրառելի ժամկետը միջազգային հայտ ներկայացնելուց հետո առաջնության խնդրարկման համար:
4) [Ժամկետները՝ 13-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն] ա) 13-րդ հոդվածի 2-րդ պարբերության ներածական մասում նշված ժամկետը լրանում է ոչ պակաս, քան երկու ամիս հետո այն ամսաթվից, որով լրանում է առաջնության ժամանակահատվածը։
բ) 13-րդ հոդվածի 2-րդ պարբերության ii ենթակետում նշված ժամկետը հանդիսանում է «ա» ենթակետի համաձայն կիրառելի ժամկետ կամ այն ժամկետը, երբ ավարտվում են հաջորդող հայտի հրապարակման տեխնիկական նախապատրաստությունները` կախված այն բանից, թե դրանցից որն է ավելի վաղ լրանում։
5) [Պահանջներ՝ 13-րդ հոդվածի 2-րդ պարբերության ii ենթակետի համաձայն] Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ 13-րդ հոդվածի 2-րդ պարբերության ii ենթակետում նշված միջնորդությունը՝
i) ստորագրված լինի հայտատուի կողմից, և
ii) զուգակցվի խնդրարկվող առաջնության մասին դիմումով, եթե հայտը չի խնդրարկում ավելի վաղ ներկայացված հայտի առաջնությունը:
6) [Պահանջներ՝ 13-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն] ա) Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ 13-րդ հոդվածի 3-րդ պարբերության i ենթակետում նշված միջնորդությունը՝
i) ստորագրված լինի հայտատուի կողմից, և
ii) նշի այն գերատեսչությունը, ուր ներկայացվել են ավելի վաղ ներկայացված հայտի պատճենի համար միջնորդությունը և այդ միջնորդության ամսաթիվը։
բ) Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ՝
i) 13-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում նշված միջնորդության հետ հայտարարություն կամ այլ փաստեր ներկայացվեն գերատեսչություն վերջինիս կողմից սահմանված ժամկետում,
ii) 13-րդ հոդվածի 3-րդ պարբերության iv ենթակետում նշված ավելի վաղ ներկայացված հայտի պատճենը ներկայացվի գերատեսչություն այն ժամկետի ընթացքում, որը կազմում է ոչ պակաս, քան մեկ ամիս այն ամսաթվից, որով գերատեսչությունը, ուր ավելի վաղ ներկայացվել է հայտը, հայտատուին է ներկայացրել այդ պատճենը։
7) [Ժամկետը՝ 13-րդ հոդվածի 3-րդ պարբերության iii ենթակետի համաձայն] 13-րդ հոդվածի 3-րդ պարբերության iii ենթակետում նշված ժամկետը ավարտվում է 4-րդ կանոնի 1-ին կետով նախատեսված ժամկետի ավարտից երկու ամիս առաջ։
Կանոն 15
Միջնորդություն` անվան կամ հասցեի փոփոխությունն արձանագրելու համար
1) [Միջնորդություն] Եթե հայտատուն կամ իրավատերը նույն անձն է մնացել, բայց փոխվել են նրա անունը կամ հասցեն, Պայմանավորվող կողմը թույլատրում է, որ անվան կամ հասցեի փոփոխությունն արձանագրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվի հայտատուի կամ իրավատիրոջ կողմից ստորագրված տեղեկատվությամբ և պարունակի հետևյալ նշումները.
i) նշում այն մասին, որ խնդրարկվում է արձանագրել անվան կամ հասցեի փոփոխությունը,
ii) համապատասխան հայտի կամ արտոնագրի համարը,
iii) արձանագրվելիք փոփոխությունը,
iv) նախքան փոփոխությունը՝ հայտատուի կամ իրավատիրոջ անունը և հասցեն։
2) [Տուրքեր] Պայմանավորվող կողմը կարող է պահանջել 1-ին կետում նշված միջնորդության նկատմամբ տուրքերի վճարում։
3) [Մեկ միջնորդություն] ա) Մեկ միջնորդությունը բավարար է, եթե փոփոխությունը վերաբերում է հայտատուի կամ իրավատիրոջ ինչպես անվանը, այնպես էլ հասցեին։
բ) Մեկ միջնորդությունը բավարար է, եթե միջնորդությունը վերաբերում է նույն անձի մի քանի հայտերին կամ արտոնագրերին կամ նույն անձի մեկ կամ մի քանի հայտերին ու արտոնագրերին` պայմանով, որ միջնորդության մեջ նշված են համապատասխան բոլոր հայտերի կամ արտոնագրերի համարները։ Եթե նման մեկ միջնորդությունը ներկայացվել է թղթի վրա կամ գերատեսչության կողմից թույլատրված ցանկացած այլ միջոցով, Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ յուրաքանչյուր հայտի և արտոնագրի համար, որին վերաբերում է միջնորդությունը, ներկայացված լինի դրա առանձին պատճենը։
4) [Փաստեր] Պայմանավորվող կողմը կարող է պահանջել գերատեսչություն փաստեր ներկայացնել միայն այն դեպքում, եթե գերատեսչությունը հիմքեր ունի կասկածի տակ դնելու միջնորդության մեջ պարունակվող ցանկացած նշման իսկությունը։
5) [Այլ պահանջների արգելանք] Պայմանավորվող ոչ մի կողմ չի կարող պահանջել 1-ին կետում նշված միջնորդության վերաբերյալ 1-4-րդ կետերում նշվածներից բացի այլ պահանջների կատարում, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով կամ սույն Կանոնակարգով։ Մասնավորապես, չի կարող պահանջվել, որ որևէ հավաստագիր ներկայացվի փոփոխությունների վերաբերյալ։
6) [Ծանուցում] Եթե Պայմանավորվող կողմի` 1-4-րդ կետերով կիրառելի մեկ կամ մի քանի պահանջ չի բավարարվում, գերատեսչությունը այդ մասին ծանուցում է հայտատուին կամ իրավատիրոջը՝ հնարավորություն տալով կատարելու ցանկացած այդպիսի պահանջ և ներկայացնելու դիտողություններ ծանուցման ամսաթվից ոչ պակաս, քան երկու ամսվա ընթացքում։
7) [Պահանջներ չկատարելը] ա) Եթե Պայմանավորվող կողմի` 1-4-րդ կետերով կիրառելի մեկ կամ մի քանի պահանջ չի բավարարվում «բ» կետով սահմանված ժամկետում, Պայմանավորվող կողմը կարող է նախատեսել, որ միջնորդությունը մերժվի, բայց ոչ ավելի խիստ պատժամիջոցներ:
բ) «ա» կետում նշված ժամկետը կազմում է՝
i) հաշվի առնելով ii ենթակետը` ոչ պակաս, քան երկու ամիս ծանուցման ամսաթվից,
ii) եթե չեն ներկայացվել նշումներ, որոնք թույլ կտային գերատեսչությանը կապվել 1-ին կետում նշված միջնորդությունը ներկայացրած անձի հետ՝ ոչ պակաս, քան երեք
ամիս այն ամսաթվից, որով գերատեսչությունն ստացել է այդ միջնորդությունը։
8) [Ներկայացուցչի անվան կամ հասցեի փոփոխություն կամ նամակագրության համար հասցեի կամ իրավաբանական փաստաթղթեր ներկայացնելու համար հասցեի փոփոխություն] Համապատասխան փոփոխությունները հաշվի առնելով` 1-7-րդ կետերը կիրառվում են ներկայացուցչի անվան կամ հասցեի կամ նամակագրության համար հասցեի կամ իրավաբանական փաստաթղթեր ներկայացնելու համար հասցեի ցանկացած փոփոխության նկատմամբ։
Կանոն 16
Միջնորդություն` հայտատուի կամ իրավատիրոջ փոփոխությունն արձանագրելու համար
1) [Միջնորդություն հայտատուի կամ իրավատիրոջ փոփոխությունն արձանագրելու համար] ա) Եթե առկա է հայտատուի կամ իրավատիրոջ փոփոխություն, Պայմանավորվող կողմն ընդունում է, որ փոփոխության մասին արձանագրելու միջնորդությունը ներկայացված լինի հայտատուի կամ իրավատիրոջ, կամ նոր հայտատուի կամ նոր իրավատիրոջ կողմից ստորագրված տեղեկատվությամբ և պարունակի հետևյալ նշումները.
i) նշում այն մասին, որ պահանջվում է արձանագրել հայտատուի կամ իրավատիրոջ փոփոխությունը,
ii) համապատասխան հայտի կամ արտոնագրի համարը,
iii) հայտատուի կամ իրավատիրոջ անունն ու հասցեն,
iv) նոր հայտատուի կամ նոր իրավատիրոջ անունն ու հասցեն,
v) հայտատուի կամ իրավատիրոջ անձի փոփոխության ամսաթիվը,
vi) այն պետության անվանումը, որի քաղաքացին է նոր հայտատուն կամ նոր իրավատերը. եթե նա որևէ պետության քաղաքացի է՝ այն պետության անվանումը, որտեղ նոր հայտատուն կամ նոր իրավատերն ունի բնակության վայր` այդպիսին առկա լինելու դեպքում, և այն պետության անվանումը, որտեղ նոր հայտատուն կամ նոր իրավատերն ունի իրական և գործող արտադրական կամ առևտրային ձեռնարկություն, եթե այդպիսին առկա է,
vii) պահանջվող փոփոխության համար հիմքերը։
բ) Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ միջնորդությունը պարունակի`
i) հայտարարություն այն մասին, որ միջնորդության մեջ պարունակվող տեղեկությունները ճիշտ են և հավաստի,
ii) տեղեկություններ այդ Պայմանավորվող կողմի ցանկացած պետական շահի վերաբերյալ։
2) [Հայտատուի կամ իրավատիրոջ փոփոխության հիմնավորման փաստաթղթեր] ա) Եթե հայտատուի կամ իրավատիրոջ փոփոխությունը բխում է պայմանագրից, Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ միջնորդությունը պարունակի տեղեկություններ պայմանագրի գրանցման վերաբերյալ, եթե գրանցումը պարտադիր է՝ կիրառելի օրենսդրությանը համապատասխան, և որպեսզի միջնորդող կողմի ընտրությամբ` միջնորդությանը կցված լինի հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը.
i) պայմանագրի պատճենը, ընդ որում՝ կարող է պահանջվել, որ այդպիսի պատճենը վավերացված լինի` իբրև բնօրինակ պայմանագրին համապատասխանող, միջնորդող կողմի ընտրությամբ, պետական նոտարի կողմից կամ ցանկացած պետական իրավասու այլ մարմնի կողմից կամ, եթե թույլատրվում է կիրառելի օրենսդրությամբ, գերատեսչության հետ գործեր վարելու իրավունք ունեցող ներկայացուցչի կողմից,
ii) քաղվածք փոփոխությունն արտացոլող պայմանագրից, ընդ որում՝ կարող է պահանջվել, որ այդ քաղվածքը հաստատված լինի որպես ճիշտ քաղվածք պայմանագրից` միջնորդող կողմի ընտրությամբ, պետական նոտարի կողմից կամ ցանկացած պետական իրավասու այլ մարմնի կողմից կամ, եթե թույլատրվում է կիրառելի օրենսդրությամբ, գերատեսչության հետ գործեր վարելու իրավունք ունեցող ներկայացուցչի կողմից,
iii) չհաստատված վկայական սեփականության իրավունքը պայմանագրով փոխանցելու վերաբերյալ, որը կազմված է փոխանցման մասին վկայագրի վերաբերյալ միջազգային տիպային ձևանմուշով նախատեսված բովանդակությամբ և ստորագրված է հայտատուի և նոր հայտատուի կամ իրավատիրոջ և նոր իրավատիրոջ կողմից։
բ) Եթե հայտատուի կամ իրավատիրոջ փոփոխությունը միաձուլման կամ իրավաբանական անձի վերակազմակերպման կամ բաժանման արդյունք է, Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ միջնորդությանը կցվի այն փաստաթղթի պատճենը, որը կազմվել է իրավասու մարմնի կողմից և փաստում է միաձուլումը կամ իրավաբանական անձի վերակազմակերպումը կամ բաժանումը և համապատասխան իրավունքների ցանկացած բաշխումը, օրինակ` առևտրային գրանցամատյանից քաղվածքի պատճենը։ Պայմանավորվող կողմը կարող է նաև պահանջել, որ պատճենը հաստատված լինի որպես բնօրինակին համապատասխանող փաստաթուղթ, միջնորդող կողմի ընտրությամբ՝ փաստաթուղթը թողարկող մարմնի կողմից կամ պետական նոտարի կողմից կամ պետական լիազոր այլ մարմնի կողմից կամ, եթե դա թույլատրվում է կիրառելի օրենսդրությամբ, գերատեսչության հետ գործեր վարելու իրավունք ունեցող ներկայացուցչի կողմից։
գ) Եթե հայտատուի կամ իրավատիրոջ փոփոխությունը չի բխում պայմանագրից, միաձուլումից կամ իրավաբանական անձի վերակազմակերպումից կամ բաժանումից, այլ առաջացել է այլ պատճառներով, օրինակ` օրենքի կիրարկման կամ դատարանի վճռի արդյունքում, Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ միջնորդությանը կցվի փոփոխությունը փաստող փաստաթղթի պատճենը։ Պայմանավորվող կողմը կարող է նաև պահանջել, որ պատճենը հաստատված լինի որպես բնօրինակին համապատասխանող փաստաթուղթ, միջնորդող կողմի ընտրությամբ՝ փաստաթուղթը թողարկող մարմնի կողմից կամ պետական նոտարի կողմից կամ պետական լիազոր այլ մարմնի կողմից կամ, եթե դա թույլատրվում է կիրառելի օրենսդրությամբ, գերատեսչության հետ գործեր վարելու իրավունք ունեցող ներկայացուցչի կողմից։
դ) Մեկ կամ մի քանի անձանց փոփոխության դեպքում, բայց ոչ բոլոր համահայտատուների կամ համաիրավատերերի դեպքում Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ գերատեսչություն ներկայացվի ցանկացած փոփոխության վերաբերյալ այն համահայտատուի կամ այն համաիրավատիրոջ համաձայնության վերաբերյալ փաստեր, որոնց վրա փոփոխությունը չի տարածվում։
3) [Թարգմանություն] Պայմանավորվող կողմը կարող է պահանջել 2-րդ կետի համաձայն ներկայացված ցանկացած փաստաթղթի թարգմանություն, որը չի ներկայացվել գերատեսչության համար ընդունելի լեզվով։
4) [Տուրքեր] Պայմանավորվող կողմը կարող է պահանջել 1-ին կետով սահմանված միջնորդության նկատմամբ տուրքերի վճարում։
5) [Մեկ միջնորդություն] Մեկ միջնորդությունը բավարար է, եթե անգամ փոփոխությունը վերաբերում է նույն անձի մի քանի հայտերին կամ արտոնագրերին կամ նույն անձի մեկ կամ մի քանի հայտերին կամ մեկ կամ մի քանի արտոնագրերին` պայմանով, որ հայտատուի կամ իրավատիրոջ փոփոխությունը միատեսակ է բոլոր համապատասխան հայտերի կամ արտոնագրերի համար, և միջնորդությունում նշված են բոլոր համապատասխան հայտերի կամ արտոնագրերի համարները։ Եթե այդ մեկ միջնորդությունը ներկայացվում է թղթի վրա կամ գերատեսչության կողմից թույլատրելի ցանկացած այլ միջոցով, Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ յուրաքանչյուր հայտի կամ արտոնագրի համար, որին վերաբերում է միջնորդությունը, ներկայացվի դրա առանձին պատճենը։
6) [Փաստեր] Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ փաստեր կամ, 2-րդ կետի դեպքում, լրացուցիչ փաստեր ներկայացվեն գերատեսչություն միայն այն դեպքում, եթե այդ գերատեսչությունը ողջամիտ հիմքեր ունի կասկածի տակ դնելու միջնորդությունում կամ սույն կանոնում նշված ցանկացած փաստաթղթում պարունակվող ցանկացած նշման իսկությունը կամ 3-րդ կետում նշված ցանկացած թարգմանության ճշտությունը:
7) [Այլ պահանջների արգելանք] Պայմանավորվող ոչ մի կողմ չի կարող պահանջել, որ սույն կանոնում նշված միջնորդության առնչությամբ կատարվեն, 1-6-րդ կետերում նշվածներից բացի, այլ ձևական պահանջներ, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով կամ սույն Կանոնակարգով։
8) [Ծանուցում, պահանջներ չկատարելը] Հաշվի առնելով համապատասխան փոփոխությունները` 15-րդ կանոնի 6-րդ և 7-րդ կետերը կիրառվում են, եթե 1-5-րդ կետերով կիրառելի մեկ կամ մի քանի պահանջ չեն բավարարվում, կամ եթե պահանջվում են փաստեր կամ լրացուցիչ փաստեր` 6-րդ կետի համաձայն։
9) [Բացառություն հեղինակության վերաբերյալ] Պայմանավորվող կողմը կարող է բացառել այս կանոնի կիրառումը հեղինակությանն առնչվող փոփոխությունների վերաբերյալ։ Հեղինակ լինելը որոշվում է կիրառելի օրենսդրությանը համապատասխան։
Կանոն 17
Միջնորդություն` լիցենզիայի կամ գրավի իրավունքի մասին արձանագրելու համար
1) [Միջնորդություն լիցենզիայի մասին արձանագրելու համար] ա) Եթե, համաձայն կիրառելի օրենսդրության, կարելի է հայտի կամ արտոնագրի վերաբերյալ լիցենզիայի մասին գրանցում կատարել, Պայմանավորվող կողմն ընդունում է, որ այդ լիցենզիայի մասին գրանցում կատարելու համար միջնորդությունը ներկայացված լինի լիցենզառուի կամ լիցենզատուի կողմից ստորագրված տեղեկատվությամբ և պարունակի հետևյալ նշումները`
i) նշում, որ պահանջվում է լիցենզիայի մասին գրանցում կատարել,
ii) համապատասխան հայտի կամ արտոնագրի համարը,
iii) լիցենզառուի անունն ու հասցեն,
iv) լիցենզատուի անունն ու հասցեն,
v) նշում, թե ինչպիսին է լիցենզիան՝ բացառիկ, թե ոչ բացառիկ,
vi) այն պետության անվանումը, որի քաղաքացին է լիցենզառուն. եթե նա որևէ պետության քաղաքացի է՝ այն պետության անվանումը, որում լիցենզառուն ունի մշտական բնակավայր, եթե այդպիսին առկա է, և այն պետության անվանումը, որտեղ լիցենզառուն ունի իրական և գործող արտադրական կամ առևտրային ձեռնարկություն, եթե այդպիսին առկա է։
բ) Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ միջնորդությունը պարունակի`
i) հայտարարություն այն մասին, որ միջնորդությունում պարունակվող տեղեկությունները ճիշտ են և հավաստի,
ii) տեղեկություններ այդ Պայմանավորվող կողմի ցանկացած պետական շահի վերաբերյալ,
iii) լիցենզիայի գրանցմանը վերաբերող տեղեկություններ, եթե գրանցումը պարտադիր է` կիրառելի օրենսդրության համաձայն,
iv) լիցենզիայի ամսաթիվը և դրա տևողությունը։
2) [Լիցենզիայի համար հիմք հանդիսացող փաստաթղթեր] ա) Եթե լիցենզիան ազատ կնքված համաձայնագրի արդյունք է, Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ միջնորդությանը, միջնորդող կողմի ընտրությամբ, կցվի հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը.
i) համաձայնագրի պատճենը, ընդ որում՝ կարող է պահանջվել, որ այդ պատճենը հաստատված լինի որպես համաձայնագրի բնօրինակին համապատասխանող փաստաթուղթ, միջնորդող կողմի ընտրությամբ՝ պետական նոտարի կամ պետական իրավասու այլ մարմնի կողմից կամ, եթե դա թույլատրվում է կիրառելի օրենսդրությամբ, գերատեսչության հետ գործեր վարելու իրավունք ունեցող ներկայացուցչի կողմից։
ii) Քաղվածք համաձայնագրից, որը բաղկացած է համաձայնագրի այն մասերից, որոնք ցույց են տալիս լիցենզավորված իրավունքները և դրանց շրջանակը, ընդ որում՝ կարող է պահանջվել, որ այդ քաղվածքը հաստատված լինի որպես համաձայնագրի իսկական քաղվածք, միջնորդող կողմի ընտրությամբ՝ պետական նոտարի կամ պետական իրավասու այլ մարմնի կողմից կամ, եթե դա թույլատրվում է կիրառելի օրենսդրությամբ, գերատեսչության հետ գործեր վարելու իրավունք ունեցող ներկայացուցչի կողմից։
բ) Եթե լիցենզիան ազատ կնքված համաձայնագրի արդյունք է, Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ ցանկացած հայտատու, իրավատեր, բացառիկ լիցենզառու, համահայտատու, համաիրավատեր կամ բացառիկ համալիցենզառու, որն այդ համաձայնագրի մասնակից չէ, տա իր համաձայնությունը այդ համաձայնագրի գրանցման վերաբերյալ` գերատեսչություն ներկայացված տեղեկատվությամբ:
գ) Եթե լիցենզիան ազատ կնքված համաձայնագրի արդյունք չէ, այլ, օրինակ` օրենքի կիրարկման կամ դատարանի վճռի արդյունք է, Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ միջնորդությանը կցվի լիցենզիայի առկայություն փաստող փաստաթղթի պատճենը։ Պայմանավորվող կողմը կարող է նաև պահանջել, որ այդ պատճենը հաստատված լինի որպես բնօրինակ փաստաթղթին համապատասխանող, միջնորդող կողմի ընտրությամբ՝ պետական նոտարի կամ պետական իրավասու այլ մարմնի կողմից կամ, եթե դա թույլատրվում է կիրառելի օրենսդրությամբ, գերատեսչության հետ գործեր վարելու իրավունք ունեցող ներկայացուցչի կողմից։
3) [Թարգմանություն] Պայմանավորվող կողմը կարող է պահանջել 2-րդ կետի համաձայն ներկայացված ցանկացած փաստաթղթի թարգմանություն, որը չի ներկայացվել գերատեսչության համար ընդունելի լեզվով։
4) [Տուրքեր] Պայմանավորվող կողմը կարող է պահանջել 1-ին կետով սահմանված միջնորդության նկատմամբ տուրքերի վճարում։
5) [Մեկ միջնորդություն] Համապատասխան փոփոխությունները հաշվի առնելով` 16-րդ կանոնի 5-րդ կետը կիրառվում է լիցենզիայի մասին արձանագրելու համար միջնորդությունների նկատմամբ։
6) [Փաստեր] Համապատասխան փոփոխությունները հաշվի առնելով` 16-րդ կանոնի 6-րդ կետը կիրառվում է լիցենզիայի մասին արձանագրելու համար միջնորդությունների նկատմամբ։
7) [Այլ պահանջների արգելանք] Պայմանավորվող ոչ մի կողմ չի կարող պահանջել, որ 1-ին կետում նշված միջնորդության առնչությամբ կատարվեն, 1-6-րդ կետերում նշվածներից բացի, այլ ձևական պահանջներ, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով կամ սույն Կանոնակարգով։
8) [Ծանուցում, պահանջներ չկատարելը] Հաշվի առնելով համապատասխան փոփոխությունները` 15-րդ կանոնի 6-րդ և 7-րդ կետերը կիրառվում են, եթե 1-5-րդ կետերով կիրառելի մեկ կամ մի քանի պահանջ չեն բավարարվում, կամ եթե պահանջվում են փաստեր կամ լրացուցիչ փաստեր` 6-րդ կետի համաձայն։
9) [Միջնորդություն գրավի իրավունքը գրանցելու համար կամ լիցենզիայի կամ գրավի իրավունքի մասին գրանցումը չեղյալ հայտարարելու համար] Համապատասխան փոփոխությունները հաշվի առնելով՝ 1-8-րդ կետերը կիրառվում են հետևյալ միջնորդությունների նկատմամբ.
i) հայտի կամ արտոնագրի նկատմամբ` գրավի իրավունքը գրանցելու համար,
ii) հայտի կամ արտոնագրի նկատմամբ՝ լիցենզիայի կամ գրավի իրավունքի գրանցումը չեղյալ հայտարարելու համար:
Կանոն 18
Միջնորդություն` սխալներն ուղղելու համար
1) [Միջնորդություն] ա) Եթե հայտը, արտոնագիրը կամ գերատեսչություն ներկայացված հայտի կամ արտոնագրի վերաբերյալ ցանկացած միջնորդություն պարունակում է որոնման կամ ըստ էության փորձաքննության հետ չկապված սխալ, որը գերատեսչությունը կարող է ուղղել կիրառելի օրենսդրությանը համապատասխան, գերատեսչությունն ընդունում է, որ միջնորդություն ներկայացվի` գերատեսչության փաստաթղթերում և հրապարակումներում այդ սխալն ուղղելու համար գերատեսչություն ներկայացված տեղեկատվությամբ, որն ստորագրված է հայտատուի կամ իրավատիրոջ կողմից և պարունակում է հետևյալ նշումները.
i) նշում այն մասին, որ պահանջվում է սխալի ուղղում,
ii) համապատասխան հայտի կամ արտոնագրի համարը,
iii) ուղղման ենթակա սխալը,
iv) կատարվելիք ուղղումը,
v) միջնորդող կողմի անունն ու հասցեն։
բ) Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ միջնորդությանը կցվի փոխարինող մասը կամ ուղղում պարունակող մասը կամ, եթե կիրառվում է 3-րդ կետը, այդ փոխարինող մասը կամ ուղղում պարունակող մասը յուրաքանչյուր հայտի և արտոնագրի համար, որին վերաբերում է միջնորդությունը։
գ) Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ միջնորդությունը զուգակցվի միջնորդող կողմի հայտարարությամբ այն մասին, որ սխալը դիտավորյալ չի կատարվել։
դ) Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ միջնորդությունը զուգակցվի միջնորդող կողմի հայտարարությամբ այն մասին, որ նշված միջնորդությունը ներկայացվել է առանց անհիմն ուշացման, կամ, Պայմանավորվող կողմի ընտրությամբ, որ այն ներկայացվել է առանց դիտավորյալ ուշացման` անմիջապես սխալը հայտնաբերելուց հետո։
2) [Տուրքեր] ա) Հաշվի առնելով «բ» ենթակետը` Պայմանավորվող կողմը կարող է պահանջել 1-ին կետի համաձայն` միջնորդության նկատմամբ տուրքերի վճարում։
բ) Գերատեսչությունն ուղղում է իր սխալները ի պաշտոնե կամ ըստ պահանջի՝ առանց տուրքեր գանձելու։
3) [Մեկ միջնորդություն] Հաշվի առնելով համապատասխան փոփոխությունները` 16-րդ կանոնի 5-րդ կետը կիրառվում է սխալներն ուղղելու վերաբերյալ միջնորդությունների նկատմամբ` պայմանով, որ սխալը և պահանջվող ուղղումը նույնն են բոլոր համապատասխան հայտերի և արտոնագրերի համար։
4) [Փաստեր] Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ գերատեսչություն ներկայացվեն փաստեր` միջնորդությունը հիմնավորելու համար, միայն այն դեպքում, եթե գերատեսչությունը հիմքեր ունի ողջամիտ կասկածի տակ առնելու, որ ենթադրվող սխալը իրոք սխալ է, կամ եթե հիմքեր ունի կասկածի տակ առնելու սխալներն ուղղելու վերաբերյալ միջնորդության կապակցությամբ ներկայացված որևէ նյութի կամ փաստաթղթի իսկությունը։
5) [Այլ պահանջների արգելանք] Պայմանավորվող ոչ մի կողմ չի կարող պահանջել, որ կատարվեն, 1-ին կետում նշված միջնորդության վերաբերյալ 1-4-րդ կետերով նախատեսված պահանջներից բացի, այլ ձևական պահանջներ, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով կամ սույն Կանոնակարգով։
6) [Ծանուցում, պահանջները չկատարելը] Հաշվի առնելով համապատասխան փոփոխությունները` 15-րդ կանոնի 6-րդ և 7-րդ կետերը կիրառվում են, եթե 1-3-րդ կետերով կիրառելի մեկ կամ մի քանի պահանջ չեն բավարարվում, կամ եթե պահանջվում են փաստեր` 4-րդ կետի համաձայն։
7) [Բացառություններ] ա) Պայմանավորվող կողմը կարող է բացառել սույն կանոնի կիրառումը հեղինակության մեջ փոփոխությունների նկատմամբ։ Հեղինակություն հասկացությունը որոշվում է կիրառելի օրենսդրությանը համապատասխան։
բ) Պայմանավորվող կողմը կարող է բացառել սույն կանոնի կիրառումը ցանկացած սխալի նկատմամբ, որը կրկին արտոնագիր տալու գործընթացով պետք է ուղղվի Պայմանավորվող այդ կողմում։
Կանոն 19
Հայտի նույնականացման եղանակ` առանց հայտի համարի
1) [Նույնականացման եղանակը] Եթե անհրաժեշտ է նույնականացնել հայտը դրա համարով, բայց այդ համարը դեռ տրված չէ կամ հայտնի չէ տվյալ անձին կամ նրա ներկայացուցչին, հայտը համարվում է նույնականացված, եթե, այդ անձի ընտրությամբ, ներկայացված է հետևյալ տվյալներից որևէ մեկը.
i) գերատեսչության կողմից տրված հայտի ժամանակավոր համարը, եթե այդպիսին առկա է,
ii) հայտում եղած միջնորդության հատվածի պատճենը այն ամսաթվի հետ միասին, որով հայտն ուղարկվել է գերատեսչություն,
iii) հայտատուի կամ նրա ներկայացուցչի կողմից հայտին տրված և հայտում նշված գործի համարը՝ հայտատուի անվան և հասցեի, գյուտի անվան և այն ամսաթվի հետ միասին, որով հայտն ուղարկվել է գերատեսչություն։
2) [Այլ պահանջների արգելանք] Պայմանավորվող ոչ մի կողմ չի կարող պահանջել, որ 1-ին կետում նշվածներից բացի՝ հայտի նույնականացման նպատակով ներկայացվեն նույնականացման այլ միջոցներ, եթե հայտի համարը դեռ տրված չէ կամ հայտնի չէ տվյալ անձին կամ նրա ներկայացուցչին։
Կանոն 20
Միջազգային տիպային ձևանմուշների հաստատում
1) [Միջազգային տիպային ձևանմուշներ] ա) 14-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» ենթակետի համաձայն` Ասամբլեան հաստատում է միջազգային տիպային ձևանմուշներ՝ 25-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված յուրաքանչյուր լեզվով.
i) լիազորագրի,
ii) անվան կամ հասցեի փոփոխության արձանագրման համար միջնորդության,
iii) հայտատուի կամ իրավատիրոջ փոփոխության արձանագրման համար միջնորդության,
iv) իրավունքների փոխանցման մասին վկայականի,
v) լիցենզիայի մասին գրանցելու կամ գրանցումը չեղյալ հայտարարելու համար միջնորդության,
vi) գրավի իրավունքի մասին գրանցում կատարելու կամ չեղյալ հայտարարելու համար միջնորդության,
vii) սխալի ուղղղման համար միջնորդության։
2) [3-րդ կանոնի 2-րդ կետի i ենթակետում նշված փոփոխություններ] Ասամբլեան հաստատում է Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի ձևանմուշում 3-րդ կանոնի 2-րդ կետի i ենթակետում նշված փոփոխությունները։
3) [Միջազգային բյուրոյի առաջարկությունները] Միջազգային բյուրոն Ասամբլեայի քննարկմանն է ներկայացնում առաջարկություններ`
i) 1-ին կետում նշված միջազգային տիպային ձևանմուշների հաստատման,
ii) 2-րդ կետում նշված՝ Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի ձևանմուշի փոփոխությունների վերաբերյալ:
Կանոն 21
Միաձայնության պահանջ` 14-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն
Հետևյալ կանոնների հաստատումը կամ փոփոխումը պահանջում է միաձայն որոշում.
i) ցանկացած կանոն` 5-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» ենթակետի համաձայն,
ii) ցանկացած կանոն` 6-րդ հոդվածի 1-ին պարբերության iii ենթակետի համաձայն,
iii) ցանկացած կանոն` 6-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն,
iv) ցանկացած կանոն` 7-րդ հոդվածի 2-րդ պարբերության «ա» կետի iii ենթակետի համաձայն,
v) 8-րդ կանոնի 1-ին կետի «ա» ենթակետը,
vi) սույն կանոնը։
Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2013թ. սեպտեմբերի 17-ին