Հոդված 7. Ներկայացուցչություն
Հոդված 7. Ներկայացուցչություն
1) [Ներկայացուցիչներ] ա) Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ գերատեսչությունում ցանկացած գործընթացի նպատակով նշանակված ներկայացուցիչը`
i) իրավունք ունենա հայտերի և արտոնագրերի մասով գործեր վարելու գերատեսչության հետ` կիրառելի օրենսդրությանը համապատասխան,
ii) որպես իր հասցե ներկայացնի Պայմանավորվող կողմի տրամադրած տարածքի հասցեն:
բ) Հաշվի առնելով «գ» ենթակետը` գերատեսչությունում ցանկացած գործընթացի վերաբերյալ որևէ գործողություն, որն իրականացվել է այն ներկայացուցչի կողմից կամ այն ներկայացուցչի առնչությամբ, որը բավարարում է Պայմանավորվող կողմի` «ա» ենթակետով կիրառելի պահանջները, կդիտվի որպես գործողություն, որն իրականացվել է այն հայտատուի, իրավատիրոջ կամ շահագրգիռ այլ անձի կողմից կամ վերջիններիս առնչությամբ, որը նշանակել է այդ ներկայացուցչին։
գ) Պայմանավորվող կողմը կարող է նախատեսել, որ երդման կամ հայտարարության կամ լիազորագրի չեղյալ հայտարարման դեպքում ներկայացուցչի ստորագրությունը չունենա այն հայտատուի, իրավատիրոջ կամ շահագրգիռ այլ անձի ստորագրության ուժը, որը նշանակել է այդ ներկայացուցչին։
2) [Պարտադիր ներկայացուցչություն] ա) Պայմանավորված կողմը կարող է պահանջել, որ հայտատուն, իրավատերը կամ շահագրգիռ այլ անձը ներկայացուցիչ նշանակի գերատեսչությունում ցանկացած գործընթաց իրականացնելու նպատակով` բացառությամբ այն դեպքերի, երբ հայտի նկատմամբ իրավահաջորդը, հայտատուն, իրավատերը կամ շահագրգիռ այլ անձը կարող են իրենք հանդես գալ գերատեսչությունում հետևյալ գործընթացների համար.
i) հայտի ներկայացում` ներկայացման ամսաթվի նպատակների համար,
ii) տուրքերի վճարում,
iii) ցանկացած այլ գործընթաց, ինչպես նախատեսված է Կանոնակարգով,
iv) գերատեսչության կողմից i-iii ենթակետերում նշված ցանկացած գործընթացի վերաբերյալ ստացականի կամ ծանուցման տրամադրում:
բ) Պահպանության համար տուրք կարող է վճարվել ցանկացած անձի կողմից։
3) [Ներկայացուցիչ նշանակելը] Պայմանավորվող կողմն ընդունում է, որ ներկայացուցչի նշանակման մասին տեղեկացվի գերատեսչություն Կանոնակարգով նախատեսված եղանակով։
4) [Այլ պահանջների արգելանք] Պայմանավորվող ոչ մի կողմ չի կարող պահանջել, որ, բացի 1-3-րդ պարբերություններում նշված պահանջներից, ձևական այլ պահանջներ ներկայացվեն այն հարցերի վերաբերյալ, որոնք կարգավորվում են այդ պարբերություններով` բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են սույն Պայմանագրով կամ Կանոնակարգով։
5) [Ծանուցում] Պայմանավորվող կողմի` 1-3-րդ պարբերություններով կիրառելի մեկ կամ մի քանի պահանջ չկատարելու դեպքում գերատեսչությունը այդ մասին ծանուցում է հայտի նկատմամբ իրավահաջորդին, հայտատուին, իրավատիրոջը կամ շահագրգիռ այլ անձի` հնարավորություն տալով բավարարելու ցանկացած այդպիսի պահանջ և դիտողություններ ներկայացնելու Կանոնակարգով նախատեսված ժամկետի ընթացքում։
6) [Պահանջներ չկատարելը] Եթե Պայմանավորվող կողմի` 1-3-րդ պարբերություններով կիրառելի մեկ կամ մի քանի պահանջ չեն բավարարվել Կանոնակարգով նախատեսված ժամկետի ընթացքում, ապա Պայմանավորվող կողմը կարող է կիրառել այնպիսի պատժամիջոցներ, որոնք նախատեսված են իր օրենսդրությամբ: