Հոդված 8. Տեղեկատվություն, հասցեներ
Հոդված 8. Տեղեկատվություն, հասցեներ
1) [Տեղեկատվության փոխանցման ձևերն ու միջոցները] ա) Բացառությամբ 5-րդ հոդվածի 1-ին ենթակետի համաձայն հայտի ամսաթիվը հաստատելուն և 6-րդ հոդվածի 1-ին ենթակետին համապատասխան, Կանոնակարգը, «բ»-«դ» ենթակետերին համապատասխան, սահմանում է այն պահանջները, որոնք Պայմանավորվող կողմին թույլատրվում են կիրառել տեղեկատվության փոխանցման ձևերի ու միջոցների վերաբերյալ։
բ) Պայմանավորվող ոչ մի կողմ պարտավոր չէ ընդունելու թղթային տեղեկատվությունից տարբերվող այլ ձևով ներկայացված տեղեկատվություն,
գ) Պայմանավորվող ոչ մի կողմ պարտավոր չէ բացառել տեղեկատվության ներկայացումը թղթի վրա,
դ) Պայմանավորվող կողմն ընդունում է տեղեկատվության ներկայացումը թղթի վրա` ժամկետները պահպանելու նպատակով։
2) [Տեղեկատվության լեզուն] Եթե սույն Պայմանագրով կամ Կանոնակարգով այլ բան նախատեսված չէ, Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ տեղեկատվությունը ներկայացվի գերատեսչության համար ընդունելի լեզվով։
3) [Միջազգային տիպային ձևանմուշներ] Չնայած 1-ին պարբերության «ա» ենթակետին և հաշվի առնելով 1-ին պարբերության «բ» ենթակետը և 6-րդ հոդվածի 2-րդ պարբերության «բ» ենթակետը՝ Պայմանավորվող կողմը պետք է ընդունի տեղեկատվության բովանդակության ներկայացումը այնպիսի ձևանմուշով, որը համապատասխանում է այդպիսի տեղեկատվության վերաբերյալ Կանոնակարգով նախատեսված միջազգային տիպային ձևանմուշին, եթե այդպիսին առկա է:
4) [Տեղեկատվության ստորագրումը] ա) Եթե Պայմանավորվող կողմը պահանջում է ստորագրություն` ցանկացած տեղեկատվության նպատակով, այդ Պայմանավորվող կողմը պետք է ընդունի ցանկացած ստորագրություն, որը համապատասխանում է Կանոնակարգով սահմանված պահանջներին։
բ) Պայմանավորվող ոչ մի կողմ չի կարող պահանջել իր գերատեսչություն ուղարկված ցանկացած ստորագրության հաստատում, նոտարական վավերացում, նույնականացում, օրինականացում կամ այլ հավաստագրում՝ բացառությամբ ցանկացած գրեթե (quasi) դատավարությունների դեպքերի, կամ եթե դա նախատեսված է Կանոնակարգով։
գ) Հաշվի առնելով «բ» ենթակետը` Պայմանավորվող կողմը միայն այն դեպքում կարող է պահանջել, որ փաստեր ներկայացվեն գերատեսչություն, եթե գերատեսչությունը ցանկացած ստորագրության իսկությունը կասկածի տակ առնելու ողջամիտ հիմքեր ունի։
5) [Նշումներ տեղեկատվությունների մեջ] Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ ցանկացած տեղեկատվություն պարունակի Կանոնակարգում նախատեսված մեկ կամ մի քանի նշում։
6) [Նամակագրության հասցե, իրավաբանական փաստաթղթեր հանձնելու հասցե և այլ հասցեներ] Հաշվի առնելով Կանոնակարգով նախատեսված ցանկացած դրույթ` Պայմանավորվող կողմը կարող է պահանջել հայտատուից, իրավատիրոջից կամ շահագրգիռ այլ անձից ցանկացած տեղեկատվության մեջ նշել`
i) հասցե՝ նամակագրության համար,
ii) հասցե՝ իրավաբանական փաստաթղթերը հանձնելու համար,
iii) ցանկացած այլ հասցե, ինչպես նախատեսված է Կանոնակարգով։
7) [Ծանուցում] Պայմանավորվող կողմի՝ տեղեկատվությունների վերաբերյալ 1-6-րդ կետերով կիրառելի մեկ կամ մի քանի պահանջ չբավարարելու դեպքում գերատեսչությունը ծանուցում է հայտատուին, իրավատիրոջը կամ շահագրգիռ այլ անձին՝ հնարավորություն տալով նրան բավարարելու ցանկացած այդպիսի պահանջ և դիտողություններ ներկայացնելու Կանոնակարգով նախատեսված ժամկետում։
8) [Պահանջներ չկատարելը] Եթե Պայմանավորվող կողմի` 1-6-րդ պարբերություններով կիրառելի մեկ կամ մի քանի պահանջ չեն բավարարվել Կանոնակարգով նախատեսված ժամկետի ընթացքում, ապա Պայմանավորվող կողմը կարող է, 5-րդ և 10-րդ հոդվածների և Կանոնակարգում նախատեսված այլ բացառությունների համաձայն, կիրառել այնպիսի պատժամիջոցներ, որոնք նախատեսված են իր օրենսդրությամբ: