Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Ծանուցումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Ծանուցումներ

1) [Բավարար ծանուցում] Սույն Պայմանագրով կամ Կանոնակարգով սահմանված ցանկացած ծանուցում, որն ուղարկվում է գերատեսչության կողմից 8-րդ հոդվածի 6-րդ պարբերության մեջ նշված նամակագրության հասցեով կամ իրավաբանական փաստաթղթեր հանձնելու համար հասցեով կամ ցանկացած այլ հասցեով, որը նախատեսված է Կանոնակարգով` սույն դրույթի նպատակների համար, և որը համապատասխանում է տվյալ ծանուցման նկատմամբ կիրառվող դրույթներին, հանդիսանում է բավարար ծանուցում սույն Պայմանագրի և Կանոնակարգի նպատակների համար։

2) [Եթե կապ հաստատելու համար նշումներ ներկայացված չեն եղել] Ոչինչ սույն Պայմանագրում և Կանոնակարգում չի պարտադրում Պայմանավորվող կողմին ծանուցում ուղարկել հայտատուին, իրավատիրոջը կամ շահագրգիռ այլ անձի, եթե նշումները, որոնք թույլ են տալիս կապ հաստատելու այդ հայտատուի, իրավատիրոջ կամ շահագրգիռ այլ անձի հետ, չեն ներկայացվել գերատեսչություն։

3) [Չծանուցելը] Հաշվի առնելով 10-րդ հոդվածի 1-ին պարբերությունը, եթե գերատեսչությունը չի ծանուցում հայտատուին, իրավատիրոջը կամ շահագրգիռ այլ անձի` սույն Պայմանագրի կամ Կանոնակարգի համաձայն ցանկացած պահանջ չբավարարելու վերաբերյալ, ծանուցման բացակայությունը չի ազատում հայտատուին, իրավատիրոջը կամ շահագրգիռ այլ անձին այդ պահանջը կատարելու պարտականությունից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։