Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Սույն Համաձայնագրի նպատակով.

1. «Մաքսային ծառայություն» նշանակում է` Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, իսկ Ավստրիայի Հանրապետության համար` ֆինանսների դաշնային նախարարություն և իրեն ենթակա մաքսային ծառայություններ:

2. «Մաքսային օրենսդրություն» նշանակում է` Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության կողմից կիրառվող կամ կատարվող ցանկացած իրավական և վարչական դրույթ` կապված մաքսատուրքերի և հարկերի մասով ապրանքների ներմուծման, արտահանման, տարանցման, պահպանման և տեղաշարժի հետ` ներառյալ արգելման, սահմանափակման և հսկողության միջոցները:

3. «Մաքսային իրավախախտում» նշանակում է` մաքսային օրենսդրության ցանկացած խախտում կամ խախտման փորձ:

4. «Հայցող մաքսային ծառայություն» նշանակում է` Պայմանավորվող կողմի մաքսային ծառայություն, որը մաքսային գործերով օգնության հարցում է կատարում, կամ որը օգնություն է ստանում մաքսային ծառայության նախաձեռնությամբ:

5. «Հայցվող մաքսային ծառայություն» նշանակում է` Պայմանավորվող կողմի մաքսային ծառայություն, որն ստանում է մաքսային գործերով օգնության հարցում, կամ որը տրամադրում է այդ օգնությունն իր նախաձեռնությամբ:

6. «Տեղեկատվություն» նշանակում է` ցանկացած տվյալ, փաստաթուղթ, զեկույց, դրանց հաստատված կամ վավերացված պատճեններ կամ այլ հաղորդագրություններ` համակարգչայնացված կամ չհամակարգչայնացված:

7. «Անձնական տվյալներ» նշանակում է` ինքնությունը հաստատված կամ հաստատման ենթակա անձին վերաբերող ցանկացած տեղեկատվություն:

8. «Հնաոճ իրեր և արվեստի գործեր» նշանակում է` բոլոր այն իրերը, որոնք ներկայացնում են մշակութային արժեք Պայմանավորվող կողմերից մեկի համար:

9. «Թմրամիջոցներ» նշանակում է` ցանկացած նյութ` բնական կամ արհեստական, որ թվարկված է 1972 թվականի Արձանագրությամբ փոփոխված` 1961 թվականի` «Թմրամիջոցների մասին» Միավորված ազգերի կազմակերպության միասնական կոնվենցիայի I և II ցանկերում:

10. «Հոգեներգործուն նյութեր» նշանակում է` ցանկացած նյութ` բնական կամ արհեստական, որ թվարկված է 1971 թվականի` «Հոգեներգործուն նյութերի մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի I, II, III և IV ցանկերում:

11. «Պրեկուրսորներ» նշանակում է` հսկողության ներքո գտնվող քիմիական նյութեր, որոնք օգտագործվում են թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի արտադրության մեջ, որոնք թվարկված են 1988 թվականի դեկտեմբերի 20-ի` «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիային կից ներկայացված 1-ին և 2-րդ աղյուսակներում:

12. «Վերահսկելի մատակարարում» նշանակում է` թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի կամ դրանց փոխարինող նյութերի, ինչպես նաև այլ ապրանքների, որոնք կարող են հանդիսանալ մաքսանենգության առարկա, ապօրինի կամ կասկածելի խմբաքանակի` դեպի Պայմանավորվող կողմերի պետությունների տարածք, տարածքից դուրս կամ տարածքով փոխադրման համար թույլատրման եղանակ իրենց իրավասու ծառայությունների գիտությամբ և հսկողության ներքո` այդ ապրանքների ապօրինի փոխադրման մեջ ներգրավված անձանց բացահայտելու և հայտնաբերելու նպատակով:

13. «Վերահսկիչ» նշանակում է` մասնավոր կամ իրավաբանական անձ, պետական մարմին, գերատեսչություն կամ որևէ այլ մարմին, որը միայնակ կամ մյուսների հետ համատեղ որոշում է անձնական տվյալների մշակման նպատակները և միջոցները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։