Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

1. Պայմանավորվող կողմերը պետք է իրենց հնարավորությունների սահմաններում ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ` թույլատրելու համար վերահսկելի մատակարարման համապատասխան կիրառումը` քրեական քննություն իրականացնելու նպատակով:

2. Մաքսային ծառայությունները կարող են փոխադարձ համաձայնությամբ և ազգային օրենսդրությամբ սահմանված իրենց իրավասության շրջանակներում կիրառել ապրանքների վերահսկելի մատակարարումը մաքսային խախտումների դեպքում` այդ խախտումներում ներգրավված անձանց բացահայտելու և հայտնաբերելու նպատակով:

3. Վերահսկելի մատակարարում կիրառելու վերաբերյալ որոշումները միշտ պետք է կայացվեն «դեպքից դեպք» սկզբունքով:

4. Անօրինական ապրանքների խմբաքանակները, որոնց վերահսկելի մատակարարումը համաձայնեցված է, կարող են, իրավասու մարմինների փոխադարձ համաձայնությամբ, կանգնեցվել և թույլատրվել ճանապարհը շարունակել թմրամիջոցներով կամ հոգեներգործուն նյութերով կամ այլ ապրանքներով, ինչպես համաձայնեցված է մաքսային ծառայությունների կողմից, ամբողջությամբ կամ մասամբ ձեռք չտրված կամ չտեղաշարժված կամ անփոփոխ վիճակում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։