Հոդված 15
Հոդված 15
ԿԻՐԱՐԿՈՒՄԸ
1. Սույն Համաձայնագրի կիրարկումն անմիջականորեն վերապահվում է Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայություններին: Այդ մաքսային ծառայությունները պետք է փոխադարձ համաձայնություն ձեռք բերեն սույն Համաձայնագրի դրույթների կիրարկման հարցերի մանրամասների վերաբերյալ:
2. Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ մաքսային ծառայությունները կարող են հաղորդակցվել անմիջականորեն` սույն Համաձայնագրից բխող հարցերը կամ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող որևէ այլ` մաքսային ոլորտին վերաբերող հարց կարգավորելու նպատակով:
3. Մաքսային ծառայություններն ստանձնում են փոխադարձ համաձայնությամբ լուծել սույն Համաձայնագրի կիրառումից բխող խնդիրները կամ տարաձայնությունները: Դա չի բացառում այդ վեճերի կարգավորումը դիվանագիտական միջոցներով:
4. Սույն Համաձայնագիրը չի ազդում որևէ պարտավորության վրա, որը բխում է Ավստրիայի Հանրապետության անդամակցությունից Եվրոպական միությանը: Հետևաբար, սույն Համաձայնագրի դրույթները չեն կարող վկայակոչվել կամ մեկնաբանվել այնպես, որ վնաս հասցվի «Եվրոպական միության մասին» պայմանագրից կամ «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրից կամ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված համաձայնագրերից բխող պարտավորություններին կամ այդ պարտավորություններն անվավեր ճանաչվեն: