Հոդված 10
Հոդված 10
ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԵՎ ՎԿԱՆԵՐԸ
1. Հարցման հիման վրա հայցվող Պայմանավորվող կողմի պաշտոնյաները կարող են լիազորված լինել ներկայանալու որպես փորձագետներ կամ վկաներ` տրամադրած լիազորագրի շրջանակներում, հայցող Պայմանավորվող կողմի տարածքում դատական քննությանը կամ վարչական վարույթին` կապված սույն Համաձայնագրով նախատեսվող գործերի հետ, ինչպես նաև` տրամադրելու փաստաթղթեր, նյութեր և այլ փաստաթղթեր կամ վերջիններիս հաստատված պատճենները, որոնք անհրաժեշտ են վարույթների համար: Այդ պաշտոնյաները վկայություններ են տալիս իրենց պարտականությունների շրջանակներում իրենց բացահայտած փաստերի վերաբերյալ:
2. Հարցման մեջ պետք է հստակ նշված լինեն գործընթացի տեսակը, ինչպես նաև այն կարգավիճակը, որի շրջանակներում աշխատակիցը կանչվել է վկայություն տալու համար: