Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին ծանուցումն ստանալու օրվան հաջորդող երրորդ ամսվա առաջին օրը, որով Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով ծանուցում են միմյանց, որ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար ներքին ընթացակարգերը կատարվել են:

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած պահի դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով ծանուցելու միջոցով: Սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է նշված ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալուց վեց ամիս հետո:

3. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման պահին ընթացքում գտնվող վարույթները, այնուամենայնիվ, պետք է ավարտվեն սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:

Կատարված է Երևան քաղաքում 2011 թվականի հունիսի 29-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, գերմաներեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

ՀԱՎԵԼՎԱԾ

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

1. Ծառայությունը, որը հաղորդում է տվյալները, պետք է ապահովի, որ դրանք հավաստի և թարմացված լինեն:

2. Եթե հայտնի է դառնում, որ ոչ հավաստի տվյալներ են հաղորդվել, կամ տվյալներ են հաղորդվել, որոնք չպետք է հաղորդվեին, կամ անհրաժեշտ էր, որ օրինական ճանապարհով հաղորդած տվյալներն ավելի ուշ փուլում ջնջվեին` ուղարկող Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան, ապա ստացող ծառայությունը պետք է անհապաղ տեղեկացվի այդ մասին: Նա պարտավոր է ուղղել այդ տվյալները կամ դրանք ջնջել:

3. Եթե ստացող ծառայությունը հիմք ունի հավատալու, որ ուղարկված տվյալները հավաստի չեն կամ պետք է ջնջվեն, ապա նա պետք է անհապաղ տեղեկացնի ուղարկող Պայմանավորվող կողմին:

4. Պայմանավորվող կողմերը պետք է ապահովեն, որ անձնական տվյալներն ուղարկվեն միայն այնպիսի կապի միջոցներով, որոնք կարող են ապահովել հաղորդման ժամանակ տվյալներին չթույլատրված եղանակով ծանոթանալուց կամ դրանք փոփոխությունից պաշտպանելու համապատասխան մակարդակ:

5. Ուղարկող ծառայությունը և ստացող ծառայությունը պարտավոր են արդյունավետ կերպով պաշտպանել ստացված անձնական տվյալները պատահական կամ չթույլատրված ոչնչացումից, պատահական կորստից, չթույլատրված օգտագործումից, չթույլատրված կամ պատահական փոփոխությունից և չթույլատրված բացահայտումից:

6. Ուղարկող ծառայությունը և ստացող ծառայությունը պարտավոր են գրանցել անձնական տվյալների նպատակը, առարկան և ուղարկելու ժամանակը, ինչպես նաև ուղարկող և ստացող ծառայությունը: Փաստաթղթային տվյալները պետք է պահպանվեն առնվազն երեք տարի և կարող են օգտագործվել միայն տվյալների պաշտպանության վերաբերյալ կիրառելի դրույթների հետ համապատասխանության նկատմամբ վերահսկողություն ապահովելու նպատակով:

7. Պատասխանատու վերահսկիչը պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ` փաստաթղթային տվյալները այլ նպատակներով օգտագործումից կամ որևէ այլ ոչ ճիշտ օգտագործումից պաշտպանելու համար:

8. Ազգային օրենսդրության համաձայն` ուղարկված տվյալները պետք է պահպանվեն տվյալների բազայում` այդ տվյալներն ուղարկելու նպատակների համար անհրաժեշտ ժամանակահատվածը չգերազանցող ժամկետով:

9. Ուղարկված անձնական տվյալները պետք է վերացվեն, եթե պարզվի, որ դրանք սխալ են կամ ապօրինի են ձեռք բերվել կամ ուղարկվել, կամ եթե օրինական ճանապարհով ուղարկված տվյալները պետք է վերացվեն ավելի ուշ` համաձայն ուղարկող Կողմի իրավական դրույթների, կամ եթե տվյալներն այլևս անհրաժեշտ չեն դիմող ծառայության կողմից նշված խնդիրն իրականացնելու համար:

10. Վերահսկիչը պետք է հասկանալի եղանակով տրամադրի յուրաքանչյուր տվյալի սուբյեկտին, որը պատշաճ ձևով ապացուցում է իր ինքնությունը, մշակման փուլում գտնվող և վերջինիս վերաբերող տվյալների մասին տեղեկատվություն, այդ տվյալների ծագման մասին առկա տեղեկատվություն, ստացողների կամ փոխանցված տվյալներն ստացողների տեսակների, տվյալների օգտագործման նպատակի, ինչպես նաև իրավական հիմքի վերաբերյալ տեղեկատվություն: Տեղեկատվությունը պետք է տրամադրվի առանց անհարկի ուշացման և հիմնականում անվճար:

11. Ավելին, տվյալների սուբյեկտը պետք է իրավունք ունենա շտկելու ոչ լիարժեք կամ սխալ տվյալները, ինչպես նաև ջնջելու ապօրինի մշակված տվյալները: Այդ իրավունքների իրականացման հետ կապված հետագա ընթացակարգային մանրամասները պետք է սահմանվեն ազգային օրենսդրությամբ:

12. Պայմանավորվող կողմերից մեկի ծառայությունը, որն անձնական տվյալներ է ստացել սույն Համաձայնագրի համաձայն, չի կարող վկայակոչել, որ մյուս Պայմանավորվող կողմի ուղարկող ծառայությունն ուղարկել է ոչ ճշգրիտ տվյալներ կամ անօրինական է ուղարկել տվյալները` վնաս կրած Կողմի նկատմամբ իր ազգային օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությունից խուսափելու նպատակով:

13. Եթե ստացող Կողմը տրամադրում է հատուցում ոչ ճշգրիտ կերպով ուղարկված անձնական տվյալների օգտագործմամբ պատճառված վնասի համար, ուղարկող Կողմը պետք է հարցման դեպքում վերադարձնի որպես հատուցում վճարված ընդհանուր գումարը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012թ. հուլիսի 1-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։