Հոդված 13
Հոդված 13
ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ
1. Եթե հայցվող մաքսային ծառայությունը համարում է, որ հայցվող օգնությունը կարող է վնաս հասցնել հայցվող Պայմանավորվող կողմի պետության ինքնիշխանությանը, հանրային կարգին, անվտանգությանը կամ որևէ այլ հիմնարար ազգային շահի կամ կարող է իր մեջ պարունակել ցանկացած առևտրային կամ մասնագիտական, ինչպես նաև պետական կամ պաշտոնական գաղտնիքի խախտում այդ Պայմանավորվող կողմի պետության տարածքում, նա կարող է մերժել այդ օգնության ցուցաբերումը, ցուցաբերել այն մասամբ կամ որոշակի պայմաններ կամ պահանջներ ներկայացնելով:
2. Եթե օգնության հարցումը չի կարող բավարարվել, հայցող մաքսային ծառայությունը պետք է անհապաղ ծանուցվի և տեղեկացվի օգնություն տրամադրելու մերժման պատճառների մասին:
3. Հայցվող մաքսային ծառայության կողմից օգնության տրամադրումը կարող է հետաձգվել այն հիմքերով, որ դրա կատարումը կխոչընդոտի ընթացքի մեջ գտնվող հետաքննությունը, հետապնդումը կամ դատավարությունը: Այդ դեպքում հայցվող մաքսային ծառայությունը պետք է խորհրդակցի հայցող մաքսային ծառայության հետ` որոշելու համար, թե արդյոք օգնությունը կարող է ցուցաբերվել այն պայմաններով, որոնք հայցվող մաքսային ծառայության կողմից կարող են սահմանվել: Երբ օգնությունը հետաձգվում է, պետք է ներկայացվեն հետաձգման պատճառները:
4. Այն դեպքում, երբ հայցող մաքսային ծառայությունը հայցում է այնպիսի օգնություն, որն ինքը չէր կարողանա տրամադրել մյուս Պայմանավորվող կողմի պետության մաքսային ծառայության կողմից խնդրանքի դեպքում, ապա այդ փաստի վրա նա ուշադրություն է հրավիրում իր հարցման մեջ: Այնուհետև հայցվող մաքսային ծառայությունը պետք է որոշի, թե ինչպես պատասխանի այդ հարցմանը: