Հոդված 4
Հոդված 4
ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՑՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ
1. Մաքսային ծառայությունները պետք է օգնեն միմյանց իրենց իրավասության ներքո գտնվող ոլորտներում, սույն Համաձայնագրում ամրագրված եղանակով և պայմաններով` ապահովելու համար, որ մաքսային օրենսդրությունը ճիշտ կիրառվի, և մաքսային տուրքերն ու հարկերը ճշգրիտ հաշվարկվեն:
2. Մաքսային ծառայությունները հարցման դեպքում տրամադրում են ցանկացած տեղեկատվություն, որը ցույց է տալիս, որ.
ա) Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածք ներմուծված ապրանքները և արժութային արժեքներն օրինական կերպով են արտահանվել մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքից` անհրաժեշտության դեպքում նշելով ապրանքների նկատմամբ կիրառված մաքսային ընթացակարգը.
բ) Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածքից արտահանված ապրանքները և արժութային արժեքները մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք օրինական կերպով են ներմուծվել` անհրաժեշտության դեպքում նշելով ապրանքների նկատմամբ կիրառված մաքսային ընթացակարգը.
գ) տարանցմամբ փոխադրվող ապրանքներն անցել են մաքսազերծում Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածքում: