Հոդված 6
Հոդված 6
ՆՅՈՒԹԵՐԸ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
1. Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը պետք է, իր նախաձեռնությամբ կամ հարցման դեպքում, ազգային օրենսդրության, իր իրավասության և հնարավորությունների սահմաններում մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությանը տրամադրի զեկույցներ, գրանցված ապացույցներ կամ փաստաթղթերի հաստատված պատճեններ, որոնք տալիս են ամբողջական տեղեկատվություն այն բացահայտված կամ ծրագրված գործողությունների մասին, որոնք Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտում են կամ կարող են հանդիսանալ խախտում:
2. Բնօրինակ նյութերի և փաստաթղթերի համար հարցումները ներկայացվում են միայն այն դեպքերում, երբ հաստատված պատճենները կարող են լինել ոչ բավարար: Ուղարկված բնօրինակները պետք է վերադարձվեն առանց ուշացման` այն պահից, երբ վերանում է մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությանը դրանք տրամադրելու պատճառը:
3. Համապատասխան փաստաթղթերի պարզաբանման կամ օգտագործման համար ամբողջ տեղեկատվությունը պետք է տրամադրվի միաժամանակ:
4. Որպես ապացույց` էլեկտրոնային տեղեկատվության օգտագործումը պետք է որոշվի Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան: