Հոդված 3
Հոդված 3
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Պայմանավորվող կողմերը պետք է, իրենց նախաձեռնությամբ և ներքին օրենսդրությանը համապատասխան, օգնեն միմյանց, եթե համարում են, որ դա անհրաժեշտ է մաքսային օրենսդրությունը ճիշտ կիրառելու և մաքսային տուրքերն ու հարկերը ճշգրիտ հաշվարկելու համար, մասնավորապես, համապատասխան այն տեղեկատվությունը տրամադրելու միջոցով, որը վերաբերում է.
● այն գործողություններին, որոնք մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում մաքսային օրենսդրության խախտում են կամ կարող են համարվել խախտում,
● մաքսային իրավախախտումներ կատարելու մեջ կիրառվող նոր միջոցներին և մեթոդներին,
● այն ապրանքներին, որոնք հայտնի են որպես մաքսային օրենսդրության ծանր խախտման առարկա,
● այն տրանսպորտային միջոցներին, որոնց վերաբերյալ հիմքեր կան ենթադրելու, որ դրանք օգտագործվել են, օգտագործվում են կամ կարող են օգտագործվել մաքսային օրենսդրության խախտումների ժամանակ,
● Պայմանավորվող կողմերի տարածքների միջև արժութային արժեքների միջսահմանային փոխադրումներին,
● այն հնաոճ իրերին և արվեստի գործերին, որոնք ներկայացնում են գեղարվեստական արժեք Պայմանավորվող կողմերից մեկի համար և հայտնաբերվել են մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության կողմից: