Հոդված 12
Հոդված 12
ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Սույն Համաձայնագրի համաձայն հարցումները պետք է կատարվեն գրավոր: Այդ հարցումների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը զուգակցվում են հարցմանը: Իրավիճակի հրատապությունից ելնելով` կարող են ընդունվել բանավոր հարցումներ, որոնք պետք է հաստատվեն գրավոր` առանց ուշացման:
2. Սույն հոդվածի 1-ին պարբերության համաձայն հարցումները ներառում են հետևյալ տեղեկատվությունը.
ա) հայցող ծառայությունը,
բ) հայցվող գործողությունը,
գ) հարցման առարկան և պատճառը,
դ) համապատասխան իրավական կամ կարգավորող դրույթները,
ե) հնարավորինս ճշգրիտ և սպառիչ տվյալներ հետաքննության թիրախ հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերյալ:
3. Հարցումները պետք է ուղարկվեն անգլերեն կամ հայցվող Պայմանավորվող կողմի պաշտոնական լեզվով, որը զուգակցվում է հայցող Պայմանավորվող կողմի պաշտոնական լեզվով կազմված տարբերակով, եթե դա նախատեսված է ազգային օրենսդրությամբ:
4. Մաքսային ծառայությունները տեղեկացնում են միմյանց, թե ուր պետք է ուղարկվեն հարցումները: