Հոդված 5
Հոդված 5
ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՁԵՎԵՐԸ
Պայմանավորվող կողմերից մեկի մաքսային ծառայությունը պետք է հարցման դեպքում ազգային օրենսդրության, իր իրավասության և հնարավորությունների սահմաններում իրականացնի հսկողական բնույթի անհրաժեշտ միջոցառումներ, որոնք մասնավորապես վերաբերում են.
ա) մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտումներ կատարած կամ կատարելու մեջ կասկածվող կամ հայտնի անձանց,
բ) այն ապրանքներին, որոնք հայտնի են որպես ապօրինի փոխադրման և մաքսանենգության առարկա,
գ) այն տրանսպորտային միջոցներին և բեռնարկղերին, որոնք օգտագործվում են կամ կասկածվում է, որ կարող են օգտագործվել մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտումներ կատարելու ժամանակ: