Հոդված 14
Հոդված 14
ԾԱԽՍԵՐԸ
1. Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունները չպետք է պահանջեն սույն Համաձայնագրի կատարման ընթացքում առաջացած ծախսերի հատուցում` բացառությամբ պետական ծառայող չհանդիսացող փորձագետներին, վկաներին, բանավոր և գրավոր թարգմանիչներին վերաբերող ծախսերի:
2. Եթե հարցման կատարման համար պահանջվում են կամ կպահանջվեն զգալի չափերի և ոչ սովորական բնույթի ծախսեր, ապա Պայմանավորվող կողմերը պետք է խորհրդակցեն` որոշելու համար այն պայմանները, որոնցով հարցումը կկատարվի, ինչպես նաև` այն եղանակը, որով պետք է ծածկվեն ծախսերը: