Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

1. Հայցող մաքսային ծառայության հարցումով հայցվող մաքսային ծառայությունը պետք է, իր ազգային օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները` ցանկացած փաստաթուղթ տրամադրելու կամ հայցող ծառայության` կայացված և սույն Համաձայնագրի գործողության ոլորտի ներքո գտնվող ցանկացած որոշման մասին հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվող կամ հիմնադրված հասցեատիրոջը ծանուցելու համար:

2. Փաստաթղթերի տրամադրման կամ որոշումների ծանուցման վերաբերյալ հարցումները պետք է կատարվեն գրավոր` հայցվող Պայմանավորվող կողմի պետության պաշտոնական լեզվով կամ այն լեզվով, որն ընդունելի է հայցվող ծառայության համար: Ավելին, ծանուցման ենթակա պաշտոնական փաստաթղթի բովանդակությունը պետք է զուգակցվի այն հայցվող Պայմանավորվող կողմի պետության պաշտոնական լեզվով նույնական թարգմանությամբ, որտեղ գտնվում է հայցվող ծառայությունը:

3. Փաստաթղթերի նման փոխանցումը պետք է հիմնավորվի հասցեատիրոջ ստացականով, որտեղ նշված կլինի ուղարկման օրը, կամ` փաստաթղթով, որտեղ նշված կլինեն ուղարկման եղանակը և օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։