Հոդված 1
Հոդված 1
Սահմանումները
Սույն Համաձայնագրի նպատակով՝
ա) «Պայմանավորվող կողմեր» նշանակում է Հայաստանը և Միությունը.
բ) «Հայաստանի քաղաքացի» նշանակում է ցանկացած անձ, ով ունի Հայաստանի քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
գ) «անդամ պետության քաղաքացի» նշանակում է ցանկացած անձ, ով ունի անդամ պետության քաղաքացիություն, ինչպես սահմանված է Միության նպատակներով.
դ) «անդամ պետություն» նշանակում է Եվրոպական միության ցանկացած անդամ պետություն, որի համար սույն Համաձայնագիրը պարտադիր բնույթ ունի.
ե) «երրորդ երկրի քաղաքացի» նշանակում է ցանկացած անձ, ով ունի Հայաստանի կամ անդամ պետություններից մեկի քաղաքացիությունից բացի այլ քաղաքացիություն.
զ) «քաղաքացիություն չունեցող անձ» նշանակում է ցանկացած անձ, ով չունի քաղաքացիություն.
է) «բնակության թույլտվություն» նշանակում է իր տարածքում բնակվելու թույլտվություն` տրված Հայաստանի կամ անդամ պետություններից մեկի կողմից:
Դա չի ներառում ապաստանի դիմումի կամ բնակության թույլտվության դիմումի ուսումնասիրման պարագայում իր տարածքում մնալու ժամանակավոր թույլտվությունները.
ը) «վիզա» նշանակում է Հայաստանի կամ անդամ պետություններից մեկի կողմից տրված թույլտվություն կամ ընդունված որոշում, որը պահանջվում է իր տարածք մուտք գործելու կամ տարածքով անցնելու համար: Սա չի ներառում օդանավակայանով տարանցման վիզան.
թ) «հարցում ներկայացրած պետություն» նշանակում է այն պետությունը (Հայաստանը կամ անդամ պետություններից մեկը), որը ներկայացնում է հետընդունման դիմում՝ սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի կամ տարանցման դիմում՝ 15-րդ հոդվածի համաձայն.
ժ) «հարցում ստացած պետություն» նշանակում է այն պետությունը (Հայաստանը կամ անդամ պետություններից մեկը), որին հասցեագրված է հետընդունման դիմումը` սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի կամ տարանցման դիմում՝ 15-րդ հոդվածի համաձայն.
ժա) «իրավասու մարմին» նշանակում է Հայաստանի կամ անդամ պետություններից մեկի ցանկացած ազգային մարմին, որին վերապահված է սույն Համաձայնագրի կիրարկումը՝ դրա 20(1)(ա) հոդվածին համապատասխան.
ժբ) «տարանցում» նշանակում է երրորդ երկրի քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի անցումը հարցում ստացած պետության տարածքով՝ հարցում ներկայացրած պետությունից նշանակման երկիր ճանապարհորդելիս.
ժգ) «սահմանային տարածք» նշանակում է գոտի, որը ձգվում է 15 կիլոմետր անդամ պետությունների և Հայաստանի նավահանգիստների՝ ներառյալ մաքսային գոտիների և միջազգային օդանավակայանների տարածքներից: