Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

ՏԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

1) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների համար պետք է լինեն արդարացի և հավասար հնարավորություններ` իրենց համապատասխան տարածքների միջև սահմանված ցանկացած երթուղու վրա սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի համաձայն համաձայնեցված հաղորդակցությունները շահագործելու համար:

2) Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի համաձայն սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցությունները շահագործելիս յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունը կամ ավիաընկերությունները պետք է հաշվի առնեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների շահերը, որպեսզի անհարկի չներգործեն վերջիններիս կողմից միևնույն երթուղում կամ դրա մի հատվածում տրամադրվող հաղորդակցությունների վրա:

3) Նշանակված ավիաընկերությունների կողմից տրամադրվող համաձայնեցված հաղորդակցությունները պետք է որպես իրենց առաջնային նպատակ պահպանեն, այնպիսի տարողության ապահովումը՝ բեռնվածության խելամիտ գործակցով, որը համարժեք է՝ ավիաընկերությանը նշանակած Պայմանավորվող կողմի տարածքից եկող կամ այդ տարածք մեկնող ուղևորների, փոստի և բեռի փոխադրման նկատմամբ՝ ներկայիս և բանականորեն ակնկալվելիք պահանջները բավարարելու համար։ Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների` Պայմանավորվող կողմերից ցանկացածի տարածքի կետում դեպի երրորդ երկրներ կամ երրորդ երկրներից փոխադրման համար նախատեսված միջազգային փոխադրումների նպատակով օդանավ վերցնելու կամ իջեցնելու իրավունքը պետք է ամրագրված լինի այնպիսի սկզբունքներով, որ այդպիսի փոխադրումը կրի լրացուցիչ բնույթ, և տարողությունն առնչվի.

ա) ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին նշանակած Պայմանավորվող կողմի տարածքի և սահմանված երթուղիներով կետերի միջև փոխադրման նկատմամբ պահանջարկներին,

բ) այն շրջանի երթևեկության պահանջներին, որի միջով անցնում է ավիաընկերությունը, շրջանը կազմող պետությունների ավիաընկերությունների կողմից շահագործվող այլ օդային հաղորդակցությունները հաշվի առնելուց հետո, և

գ) միջանցիկ չվագծային շահագործումների պահանջներին:

4) Տրամադրվելիք տարողությունը, ներառյալ հաճախականությունը և այն օդանավի տեսակը, որը համաձայնեցված հաղորդակցություններում պետք է օգտագործվի Պայմանավորվող կողմերի նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից, պետք է համաձայնեցվի ավիացիոն իշխանությունների կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։