Հոդված 2
Հոդված 2
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
1) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմին տրամադրում է սույն Համաձայնագրով սահմանված իրավունքները՝ նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից երթուղիների ցանկի համապատասխան մասում սահմանված երթուղիներով միջազգային օդային հաղորդակցությունների հաստատման և շահագործման նպատակով (այսուհետ, համապատասխանաբար, «ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ» և «ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ»):
2) Սույն Համաձայնագրի դրույթների պահպանմամբ՝ Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի նշանակված ավիաընկերությունը կամ ավիաընկերությունները սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցությունները շահագործելիս օգտվում են հետևյալ արտոնություններից.
ա) անվայրէջք թռիչք կատարել մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վրայով,
բ) նշված տարածքում կանգառներ կատարել ոչ առևտրային նպատակներով,
գ) նշված տարածքում կանգառներ կատարել` չվացուցակում նշված երթուղու կետում կամ կետերում միջազգային երթևեկության ընթացքում ուղևորներ, բեռ և փոստ օդանավ վերցնելու և իջեցնելու նպատակով:
3) Ոչինչ սույն հոդվածի 1-ին պարբերությունում չի ենթադրում արտոնության տրամադրում Պայմանավորվող կողմերից մեկի ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին մյուս Պայմանավորվող կողմի տարածքում օդանավ վերցնել ուղևորներ, բեռ և փոստ, վարձատրմամբ կամ պարգևատրմամբ փոխադրման նպատակով և նպատակաուղղված դեպի այդ Պայմանավորվող կողմի տարածքի մեկ այլ կետ: