Հոդված 11
Հոդված 11
ՉՎԱՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
1) Նշանակված ավիաընկերությունները պետք է ոչ ուշ, քան երեսուն օր առաջ, նախքան սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածին համապատասխան սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցություններ սկսելը, մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին հաղորդեն հաղորդակցության տեսակը, օգտագործվող օդանավերի տիպերը և թռիչքների չվացուցակները: Այս դրույթը պետք է նույն ձևով կիրառվի ավելի ուշ կատարվելիք փոփոխությունների նկատմամբ, ինչպես նաև յուրաքանչյուր «Ամառ» և «Ձմեռ» չվացուցակից առաջ։
2) Ավիացիոն իշխանությունները, ստանալով այդ թռիչքների չվացուցակները, սովորաբար պետք է հաստատեն չվացուցակները կամ առաջարկեն այնտեղ կատարել փոփոխություններ: Ամեն դեպքում նշանակված ավիաընկերությունները չպետք է սկսեն իրենց հաղորդակցությունները, քանի դեռ չվացուցակները չեն հաստատվել համապատասխան ավիացիոն իշխանությունների կողմից: Այս դրույթը պետք է կիրառվի նաև հետագա փոփոխությունների ժամանակ: