Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

1) Սույն Համաձայնագրի մեկնաբանումից կամ կիրառումից ծագող վեճի դեպքում Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները պետք է առաջին հերթին փորձեն այն կարգավորել բանակցությունների միջոցով:

2) Եթե Պայմանավորվող կողմերը չեն կարողանում հասնել վեճի լուծման բանակցությունների միջոցով 60 օրվա ընթացքում, նրանք այն ներկայացնում են որևէ անձի կամ մարմնի կամ, ցանկացած Պայմանավորվող կողմի խնդրանքով, արբիտրաժային տրիբունալ: Արբիտրաժային տրիբունալը ձևավորվում է հետևյալ կերպով.

ա) յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է մեկ արբիտր. եթե Պայմանավորվող կողմերից մեկը չի կարողանում նշանակել արբիտր 60 օրվա ընթացքում, ապա նման արբիտրը նշանակվում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության խորհրդի նախագահի կողմից՝ մյուս Պայմանավորվող կողմի խնդրանքով.

բ) երրորդ արբիտրը, ով պետք է լինի երրորդ երկրի քաղաքացի և նախագահի արբիտրաժային տրիբունալը, պետք է նշանակվի կամ՝

1. Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ, կամ

2. եթե 60 օրվա ընթացքում Պայմանավորվող կողմերը չեն կարողանում գալ համաձայնության՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության խորհրդի նախագահի կողմից՝ մյուս Պայմանավորվող կողմի խնդրանքով:

3) Արբիտրաժային տրիբունալն իր որոշումները կայացնում է ձայների մեծամասնությամբ: Նման որոշումները պարտադիր են Պայմանավորվող կողմերի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ արբիտրաժային տրիբունալում կրում է իր անդամի, ինչպես նաև իր ներկայացուցչության ծախսերը։ Նախագահի և այլ ծախսերը պետք է հավասար բաժանվեն Պայմանավորվող կողմերի միջև: Մյուս բոլոր դեպքերում արբիտրաժային տրիբունալն ինքն է որոշում իր աշխատակարգը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։