Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1) Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև տեսակետների փոխանակումը պետք է կատարվի՝ ելնելով անհրաժեշտությունից` ապահովելու համար առավել սերտ համագործակցություն և համաձայնություն սույն Համաձայնագրի կիրառման վրա ազդող բոլոր հարցերում:

2) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ խնդրել խորհրդակցություն մյուս Պայմանավորվող կողմի հետ՝ սույն Համաձայնագրում կամ Չվացուցակում փոփոխություն կատարելու նպատակով: Նման խորհրդակցությունները պետք է սկսվեն խնդրանքի ստացման օրվանից հետո 60 օրվա ընթացքում: Սույն Համաձայնագրի ցանկացած համաձայնեցված փոփոխություն, որը հանդիսանում է նման խորհրդակցությունների արդյունք, հաստատվում է Պայմանավորվող կողմերի կողմից, համաձայն իրենց սահմանադրական ընթացակարգերի, և ուժի մեջ է մտնում նման հաստատումը հավաստող դիվանագիտական հայտագրերի փոխանակման օրվանից:

3) Եթե փոփոխությունը վերաբերում է միայն Հավելվածին, խորհրդակցությունները պետք է անցկացվեն երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև: Եթե այս իշխանությունները համաձայնություն են ձեռք բերում նոր կամ վերանայված Հավելվածի շուրջ, համաձայնեցված փոփոխություններն ուժի մեջ են մտնում դիվանագիտական հայտագրերի փոխանակմամբ հաստատումից հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։