Հոդված 4
Հոդված 4
ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼԸ
1) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի կասեցնելու մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածով սահմանված արտոնություններից օգտվելը կամ սահմանելու այնպիսի պայմաններ, որոնք ինքն անհրաժեշտ կհամարի ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից այդ արտոնություններից օգտվելու համար, եթե նշված ավիաընկերությունը կամ ավիաընկերությունները չեն կատարում այդ արտոնությունները տրամադրող Պայմանավորվող կողմի օրենքները և կանոնակարգերը կամ այլ կերպ չեն կարողանում գործել սույն Համաձայնագրի դրույթների համաձայն. եթե անհապաղ կասեցումը կամ պայմանների սահմանումը չեն համարվում անհրաժեշտ՝ կանխելու համար վերը նշված օրենքների և կանոնակարգերի հետագա խախտումը, կամ դրանք բխում են ավիացիոն անվտանգության շահերից, նման իրավունքը պետք է կիրառվի միայն մյուս Պայմանավորվող կողմի հետ խորհրդակցելուց հետո՝ սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
2) Պայմանավորվող կողմերից մեկի կողմից սույն հոդվածի ներքո սահմանված գործողությունների կատարումը չպետք է վնաս հասցնի երկու Պայմանավորվող կողմերի մյուս իրավունքներին: