Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

ՄԱՔՍԱՅԻՆ ՏՈՒՐՔԵՐԻՑ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ

1) Պայմանավորվող կողմերից մեկի նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների օդանավը, որը շահագործվում է միջազգային օդային հաղորդակցություններում, ինչպես նաև դրա հիմնական սարքավորումները, պահեստամասերը, վառելիքի և քսայուղերի պաշարները, օդանավում առկա պաշարները (ներառյալ մթերքը, ըմպելիքները և ծխախոտը), որոնք նախատեսված են թռիչքի ընթացքում սպառման համար, պետք է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ազատվեն բոլոր տեսակի մաքսատուրքերից, տեսչական վճարներից կամ այլ տուրքերից ու հարկերից՝ պայմանով, որ նման սարքավորումները և պաշարները մնան օդանավում մինչև դրանց վերարտահանումը:

2) Վառելիքի, քսայուղերի պաշարները, օդանավի մասերը, հիմնական սարքավորումները և օդանավի պահեստամասերը, որոնք ներմուծվել են Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տարածք կամ մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության, կամ ավիաընկերությունների անունից, կամ վերցվել են այդ նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից շահագործվող օդանավ և նախատեսված են օգտագործման համար բացառապես օդային հաղորդակցությունների շահագործման ժամանակ, պետք է ազատվեն բոլոր տեսակի ազգային տուրքերից և գանձումներից, ներառյալ մաքսատուրքերը և տեսչական վճարները, որոնք սահմանվում են առաջին Պայմանավորվող կողմի տարածքում, նույնիսկ այն դեպքերում, երբ նման պաշարները պետք է օգտագործվեն Պայմանավորվող կողմի տարածքից դուրս՝ ճանապարհորդության տարբեր հատվածներում, որտեղ դրանք վերցվել են օդանավ: Վերը նշված նյութերը հնարավոր է պահանջվեն, որպեսզի պահվեն մաքսային հսկողության և վերահսկողության ներքո:

3) Օդանավային հիմնական սարքավորումները, օդանավի պահեստամասերը, պաշարները, ինչպես նաև վառելիքի և քսայուղերի պաշարները, որոնք պահվում են ցանկացած Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության օդանավում, կարող են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում բեռնաթափվել միայն տվյալ տարածքի պետության մաքսային իշխանությունների հաստատմամբ, որոնք կարող են պահանջել, որ այդ նյութերը տեղադրվեն իրենց հսկողության ներքո այնքան ժամանակ, մինչև դրանք կվերարտահանվեն կամ այլ կերպ կօտարվեն` մաքսային կանոնակարգերի համաձայն:

4) Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների շարժական սեփականությունը, ինչպիսիք են՝ գրասենյակային սարքավորումներն ու գրենական պիտույքները, ճամփորդական փաստաթղթերը, ներառյալ ավիաընկերության տոմսերը, ավիաբեռնագրերը, ինչպես նաև գովազդային նյութերը և տարածման համար նախատեսված առարկաները, որոնք ներմուծվել են մյուս Պայմանավորվող կողմի տարածք, պետք է ազատվեն բոլոր տեսակի մաքսատուրքերից, տեսչական վճարներից և այլ տուրքերից կամ հարկերից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։