Հոդված 5
Հոդված 5
ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՎԻԱՑԻՈՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է սահմանել և (կամ) թույլատրել սահմանել արդար և խելամիտ վճարներ այն օդանավակայանների կամ այլ հարմարությունների օգտագործման համար, որոնք գտնվում են իր վերահսկողության ներքո:
Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գտնվող օդանավակայանների և այլ ավիացիոն միջոցների օգտագործման համար մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների օդանավի համար սահմանված վճարները չպետք է ավելի բարձր լինեն նույնպիսի միջազգային հաղորդակցություններում ներգրավված իր ազգային ավիաընկերության կամ ավիաընկերությունների համար սահմանված վճարներից: