Հոդված 1
Հոդված 1
ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ
Սույն Համաձայնագրի նպատակներով, եթե տեքստով այլ բան չի պահանջվում՝
ա) «Կոնվենցիա» նշանակում է` «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Կոնվենցիան, որն ստորագրման համար բացվել է Չիկագոյում 1944 թվականի դեկտեմբերի 7-ին և ներառում է ցանկացած հավելված, որն ընդունվել է այդ Կոնվենցիայի 90-րդ հոդվածի համաձայն, ինչպես նաև՝ Կոնվենցիայի 90-րդ և 94-րդ հոդվածների համաձայն՝ հավելվածներում կամ Կոնվենցիայում կատարված ցանկացած փոփոխություն՝ այնքանով, որքանով այդ հավելվածներն ու փոփոխություններն ընդունվել են երկու Պայմանավորվող կողմերի կողմից.
բ) «Համաձայնագիր» նշանակում է՝ սույն Համաձայնագիրը, դրան կից Հավելվածը և Համաձայնագրում կամ Հավելվածում կատարված բոլոր փոփոխությունները.
գ) «ավիացիոն իշխանություններ» նշանակում է՝ Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, իսկ Քուվեյթի Պետության համար` քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, կամ երկու դեպքում էլ` ցանկացած այլ անձ կամ գործակալություն, որը լիազորված է իրականացնելու նշված ավիացիոն իշխանությունների կողմից ներկայումս իրականացվող գործառույթները.
դ) «նշանակված ավիաընկերություն» նշանակում է՝ ցանկացած ավիաընկերություն, որ Պայմանավորվող կողմերից մեկը, սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն նշանակել է՝ գրավոր ծանուցելով մյուս Պայմանավորվող կողմին որպես սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածին համապատասխան սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման համար հանդիսացող ավիաընկերությունը.
ե) «տարածք», «օդային հաղորդակցություն», «միջազգային օդային հաղորդակցություն», «կանգառ ոչ առևտրային նպատակներով» և «ավիաընկերություն» պետք է սույն Համաձայնագրի նպատակով ունենան այն նշանակությունը, որը սահմանված է Կոնվենցիայի 2-րդ և 96-րդ հոդվածներում.
զ) «տարողություն» նշանակում է.
1) օդանավի առնչությամբ՝ երթուղու վրա կամ դրա մի հատվածում այդ օդանավի առկա օգտակար բեռնվածություն,
2) սահմանված օդային հաղորդակցության առնչությամբ՝ այդ հաղորդակցություններում օգտագործվող օդանավի տարողություն` բազմապատկած տրված ժամանակահատվածում երթուղու վրա կամ դրա մի հատվածում նման օդանավի կողմից շահագործվող հաճախականությամբ.
է) «սակագին» նշանակում է՝ ուղևորների, ուղեբեռի և բեռի փոխադրման համար վճարվող գներ և պայմաններ, որոնց համաձայն այդ գները կիրառվում են, ներառյալ գործակալության կամ այլ լրացուցիչ ծառայությունների համար վճարվող գները և պայմանները, սակայն բացառելով փոստի փոխադրման համար վճարները և պայմանները.
ը) «չվացուցակ» նշանակում է՝ երթուղիների ցանկ, որը ներկայացված է սույն Համաձայնագրին կից կամ որը փոփոխված է սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածի 3-րդ պարբերության դրույթների համաձայն: Չվացուցակը կազմում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը, և բոլոր հղումները Համաձայնագրին պետք է ներառեն հղումները չվացուցակին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ սույն Համաձայնագրով այլ բան է սահմանված.
թ) «օգտագործողի վճարներ» նշանակում է՝ ավիաընկերություններից գանձվող վճարներ օդանավակայանների, աերոնավիգացիոն կամ ավիացիոն անվտանգության գույքի կամ սարքերի տրամադրման համար: