Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

ՄՈՒՏՔԻ ԵՎ ՄԱՔՍԱԶԵՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ

1) Պայմանավորվող կողմերից մեկի գործող օրենքները, կանոններն ու կանոնակարգերը (ինչպես, օրինակ, երկիր մուտք գործելու, մաքսազերծման, ներգաղթի, անձնագրերի, մաքսային և կարանտինային միջոցառումների հետ կապված կարգավորող կանոնակարգերը), որոնք վերաբերում են ուղևորների, անձնակազմի, ուղեբեռի, բեռի և փոստի՝ իր տարածք ժամանելուն կամ տարածքից մեկնելուն, պետք է առաջին Պայմանավորվող կողմի տարածքում գտնվելու ընթացքում կիրառվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության օդանավերով փոխադրվող ուղևորների, անձնակազմի, ուղեբեռի, բեռի և փոստի նկատմամբ:

2) Պայմանավորվող կողմերից մեկի տարածք մուտք գործելիս, տարածքում գտնվելիս կամ տարածքից մեկնելիս միջազգային օդագնացության մեջ ընդգրկված օդանավի կամ նման օդանավի շահագործմանը կամ օդագնացությանը վերաբերող՝ այդ Պայմանավորվող կողմի օրենքները և կանոնակարգերը պետք է կիրառվեն երկու Պայմանավորվող կողմերի օդանավերի նկատմամբ՝ առանց ազգային պատկանելության տարբերակման, և պետք է պահպանվեն նման օդանավի՝ Պայմանավորվող կողմերից մեկի տարածք մուտք գործելիս, տարածքում գտնվելիս կամ տարածքից մեկնելիս:

3) Պայմանավորվող կողմերից մեկի տարածքով տարանցվող ուղևորները, ուղեբեռը և փոստը պետք է ենթարկվեն մաքսային և (կամ) ներգաղթի պարզեցված ստուգման: Տարանցիկ բեռն ու ուղեբեռը պետք է ազատվեն մաքսատուրքերից, տեսչական ստուգումներից և այլ ազգային տուրքերից կամ գանձումներից, եթե դա ուղիղ տարանցում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։