Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

1) Նշանակված ավիաընկերությունների կողմից Պայմանավորվող կողմերի տարածք/տարածքից/տարածքով միջազգային օդային հաղորդակցությունների նկատմամբ կիրառվող սակագները պետք է սահմանվեն նշանակված ավիաընկերությունների կողմից, ողջամիտ մակարդակներով` պատշաճ ուշադրություն դարձնելով բոլոր համապատասխան գործոններին, այդ թվում` շահագործման արժեքին, հիմնավորված շահույթին և սահմանված երթուղու վրա այլ ավիաընկերությունների կողմից կիրառվող սակագներին:

2) Սույն հոդվածի 1-ին պարբերության համաձայն սահմանված սակագները պետք է Պայմանավորվող կողմերից մեկի նշանակված ավիաընկերությունների կողմից գրանցվեն մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններում առաջարկված սակագների կիրառումից առնվազն 30 օր առաջ: Այս ժամանակահատվածը կարող է նվազեցվել հատուկ դեպքերում՝ համապատասխան ավիացիոն իշխանություների հետ համաձայնեցմամբ:

3) Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի միջամտելու հետևյալ դեպքերում.

ա) անհիմն խտրական գները կամ գործելակերպը կանխելու նպատակով,

բ) գերիշխող դիրքի չարաշահմամբ պայմանավորված՝ չհիմնավորված բարձր կամ սահմանափակող գներից սպառողներին պաշտպանելու նպատակով,

գ) արհեստականորեն ցածր գներից ավիաընկերություններին պաշտպանելու նպատակով:

4) Չնայած վերը նշվածին` Պայմանավորվող կողմերի նշանակված ավիաընկերությունները պետք է հարցման դեպքում մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին այդ իշխանությունների կողմից նշվող եղանակով և ձևաչափով տրամադրեն տեղեկատվություն, որը վերաբերում է սակագների ձևավորմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։