Հոդված 19
Հոդված 19
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԶՄԱԿՈՂՄ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻՆ
Պայմանավորվող կողմերի կողմից ընդունված՝ օդային տրանսպորտի բազմակողմ որևէ կոնվենցիա ուժի մեջ մտնելու դեպքում գերակայում են այդ կոնվենցիայի դրույթները: Ցանկացած քննարկում՝ որոշելու համար, թե ինչ ծավալով է սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվում, փոխարինվում, փոփոխվում կամ լրացվում բազմակողմ կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կատարվում է սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն: